Մազաթափությունը կանգնեցնող դեղատնային միջոցներ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազերի համար ամենաարդյունավետ և օգտակար դիմակները, որոնք կկանգնեցնեն մազաթափությունը և կխթանեն նոր սոխուկների ի հայտ գալը: Մեկ ամիս անց ինքներդ կնկատեք, թե որքան խիտ ու առողջ մազեր ունեք:
B վիտամինով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- 1 սրվակ վիտամին B6
- 1 սրվակ վիտամին B12
- 1 գրամ C վիտամին
- 2 ճաշի գդալ գերչակի կամ ճակնդեղի յուղ
- 2 ճաշի գդալ գոլորշու վրա տաքացրած մեղր
- 2 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած բալզամ
Խառնել միմյամց բոլոր բաղադրիչները, լվանալուց 1 ժամ առաջ քսել մազարմատներին, հետո հավասարապես տարածել մազերի ողջ երկայնքով: Գլուխը ծածկել ու փաթաթել սրբիչով՝ ստեղծելով սաունայի էֆեկտ: Այս դիմակը շատ հեշտ լվացվում է՝ շնորհիվ նրա մեջ եղած բալզամի:
Մեղրով դիմակ՝ ուժեղ մազաթափության դեմ
Անգամ մեկանգամյա կիրառումը տալիս է ցնցող արդյունք: Օգնում է մազաթափության, չոր ու անփայլ վարսերի դեպքում: Պետք է կիրառել շաբաթը գոնե մեկ անգամ: Շատ ինտենսիվ մազաթափության դեպքում կարելի է կրկնել շաբաթը 2-3 անգամ, քանի դեռ դիմակի արդյունավետությունը զգալի չէ:
Մազաթափություն կարող է սկսվել կանացի սեռական հորմոնների պակասելու և տղամարդկային սեռական հորմոնների ավելանալու դեպքում, օրինակ՝ հղիություն, ծննդաբերություն, կրծքով կերակրել, դաշտանադադար, ինչպես նաև՝ սթրեսների ենթարկվելիս: Միգուցե այս պարագայում պետք է հանձնել հորմոնային թեստ:
Եվ այսպես, մեղրով դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ է՝
- 1 ձվի դեղնուց
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ ձիթապտղի, ճակնդեղի կամ մազերի համար նախատեսված ցանկացած յուղ
- 1 թեյի գդալ կիտրոնի հյութ
- 1 ճաշի գդալ մածուն կամ կեֆիր, կարելի է՝ նաև մայոնեզ
- 1 ճաշի գդալ մազերի համար նախատեսված ցանկացած դիմակ
- 1 ատամիկ ճզմած կամ քերած սխտոր:
Սխտորը գերազանց կերպով պայքարում է մազաթափության դեմ, ինչպես նաև խթանում է նոր մազերի աճը: Սխտորը կարելի է փոխարինել 1 ճաշի գդալ սոխի հյութով: Կարելի է կիրառել երկուսն էլ: Պետք է հիշել, որ այս դիմակը կիրառելուց հետո թաց կամ քրտնած մազերից սխտորի հոտը գալիս է շուրջ 2-3 ամիս: Եթե մազերը մինչև ուսերը երկարություն ունեն, կրկնակի կրճատեք օգտագործվող բաղադրիչների չափաբաժինները, բացի ձվի դեղնուցից: Եթե լվանալուց հետո մազերը ողողեք մաղադանոսի թուրմով, հոտը կպակասի:
Այս ամենը խառնեք ու քսեք մազերին: Գլուխը ծածկեք, ապա փաթաթեք սրբիչով: Պահեք ամենաքիչը 45 րոպե, իսկ ավելի լավ է՝ 2 ժամից ոչ պակաս: Ապա լվանալ շամպունով, կոնդիցիոներով, ցողել մազերը կես լիտր սառը կիտրոնաջրով (շուրջ 30 աստիճան. Սա կարևոր է, հատկապես, եթե յուղոտ մազեր ունեք): Պետք է ջրին ավելացնել կիտրոնի 1/8 մասը, իսկ եթե կիտրոն չկա, կարելի է օգտագործել խնձորի կամ ցանկացած սովորական սեղանի քացախ: Խորհուրդ է տրվում այս կերպ ավարտել մազերի ցանկացած լվացում:
Այն կծածկի մազերի նոսրությունը ու դրանք կդարձնի ավելի հարթ, ենթարկվող, փայլուն ու փափուկ՝ անգամ առանց բալզամ կիրառելու: Կարելի է կիտրոնն ավելացնել ոչ թե ջրի, այլ եղինջի կամ խատուտիկի թուրմի մեջ:
Եվս մեկ միջոց՝ ուժեղ մազաթափության դեմ: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 1 ճաշի գդալ մեղր
- 1 ճաշի գդալ գերչակի յուղ
- 1 ճաշի գդալ կոնյակ
- 1 ձվի դեղնուց
Քսել մազարմատներին, տրորել շուրջ 5 րոպե: Կապել մազերը, պահել 2-3 ժամ, ապա լվանալ շամպունով: Կրկնել շաբաթական 2 անգամ: 3-4 անգամից արդյունքն ակնհայտ է:
Դիմակներ մազերին ծավալ հաղորդելու համար: Անհրաժեշտ են՝
Ձվի դեղնուց, 2 գդալ բուսայուղ կամ ձիթայուղ: Քսել մազերին հավասարապես ու պահել 30 րոպե:
Չոր և նորմալ մազերի համար դիմակ՝
0.5 լ կեֆիր, ձվի դեղնուց: Կեֆիրը տաքացնել և ողջ խառնուրդը քսել մազարմատներին: Պահել 30-40 րոպե:
Ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ ճակնդեղի յուղ: Հավասարապես քսել մազերի ողջ երկայնքով և թողնել 40 րոպե:
Սպիտակ կավ, տաք ջուր, խառնել ու ողջ խառնուրդը քսել մազերին: Պահել 15 րոպե:
Մազերի աճը խթանող շամպուն
Ինչպիսի բաղադրիչներ են անհրաժեշտ՝
. 1/4 մանկական օճառ
. 2 ճաշի գդալ չոր մանանեխ
Օճառը քերել, վրան տաք ջուր լցնել, քամեք ու ավելացրեք չոր մանանեխը: Լավ խառնեք: Շամպունը պատրաստ է:
Մազերի աճի ու ամրապնդման համար դիմակ: Անհրաժեշտ բաղադրիչներն են՝
- 1 ճաշի գդալ ժելատին
- 3 ճաշի գդալ տաք ջուր
- 1 թեյի գդալ շամպուն
Ժելատինը բացել տաք ջրով, լավ խառնել, որ գնդեր չլինեն, թողնել մնա: Երբ ժելատինն ուռչի, խառնել շամպունին: Քսել մազերին, ծածկել պոլիէթիլենով: Պահել 20-30 րոպե: Լավ լվանալ մազերը: Այս դիմակը մազերին ծավալ ու փայլ է հաղորդում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը