Աղջիկը կարողացել է հաղթահարել մազաթափությունը, և այժմ նրա խորհուրդներն օգնում են երկար ու խիտ մազերի մասին երազող կանանց

Անաստասիա Սիդորովան աշխատում է որպես տրիխոլոգ և բազմաթիվ աղջիկների օգնում գեղեցիկ մազեր ունենալ։ Instagram-ի իր էջում նա կիսվում է մազերը խնամելու մասին խորհուրդներով և իր օրինակով ապացուցում՝ «ճաղատացում» ախտորոշումը դատավճիռ չէ։

Adme.ru-ն գրում է, որ 18 տարեկանում աղջկա մոտ մազաթափություն է սկսվել, և «անդրոգեն  մազաթափություն» ախտորոշումից հետո նա որոշել է վերականգնել մազերը։ 5 տարի անց արդյունքը տպավորիչ է։ Հիվանդությունն աղջկան օգնեց ընտրել մասնագիտությունը. հիմա նա աշխատում է որպես կոսմետոլոգ-տրիխոլոգ և օգնում աղջիկներին գեղեցիկ մազեր ունենալ։

Երկար մազերի մասին երազող կանանց Սիդորովան խորհուրդ է տալիս.

Կարդացեք նաև

  • հետևել հավասարակշռված սննդակարգի և հրաժարվել դիետաներից
  • խուսափել սթրեսից
  • ընտրել մազերի ճիշտ խնամք՝ կախված դրանց տեսակից
  • սնուցող դիմակներ օգտագործել շաբաթվա ընթացքում նվազագույնը երկու անգամ
  • տարբեր յուղեր օգտագործել. մազերը խնամելու համար լավագույն միջոցներից մեկն ավոկադոյի յուղն է
  • կտրել ճյուղավորված մազերը
  • ժամանակին լվանալ մազերը և ճիշտ չորացնել դրանք. մազերը պետք է ինքնուրույն չորանան 60 տոկոսով, ինչից հետո միայն կարելի է վարսահարդարիչ օգտագործել
  • եթե մազաթափությունը գերազանցում է նորման՝ օրական 50-100 մազ, դիմել բժշկի, ով կօգնի ճիշտ բուժում սկսել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս