Մազաթափություն. ինչը կօգնի հաղթահարել խնդիրը

Ալոպեցիան՝ մազաթափությունը, մազերի ֆոլիկուլների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես՝ ժառանգական նախատրամադրվածության, այնպես էլ՝ սննդարար նյութերի անբավարար քանակի և հիվանդությունների պատճառով, այդ թվում՝ սթրեսի հետևանքով։

Մազաթափության պատճառը վեր հանելու և այն վերացնելու արդյունքում հնարավոր կլինի խուսափել խնդրից։ Օգտակար կարող են լինել նաև մի խումբ սովորություններ, որոնց օգտագործման արդյունքում մազերը կառողջանան, իսկ դրանց նորմալ աճը կվերականգնվի։

Ինչպես դադարեցնել մազաթափությունը

Վեր հանեք մազաթափության պատճառը։ Մազաթափության պատճառ են դառնում բազմազան գործոններ, որոնք վեր հանելն ու վերացնելը խնդրի դեմ պայքարի առաջին քայլն է։ Մազաթափության հնարավոր պատճառների շարքում են.

Կարդացեք նաև

  • սնկային հիվանդություններ
  • անեմիա
  • դեպրեսիա
  • նյարդային լարվածություն
  • սթրես
  • սննդարար նյութերի անբավարար քանակ։

Շատ ջուր խմեք։ Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը կապված է մազերի առողջության հետ։ Ջուրն անհրաժեշտ է արյան շրջանառության համար և ապահովում է սննդարար նյութերի ամբողջական յուրացումը։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր նվազագույնը 2 լիտր ջուր խմել և նվազեցնել քաղցր ըմպելիքի և մեծ քանակով կոֆեինի օգտագործումը։

Հետևեք սննդակարգին։ Որպեսզի մազերն ամուր ու առողջ լինեն, օգանիզմին սննդարար նյութեր են հարկավոր։ Սննդակարգ ներառեք A, C, E վիտամիններ, հանքանյութեր (կալցիում, ցինկ, երկաթ, կալիում), սպիտակուցներ, օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերք։

Խուսափեք վարսահարդարիչի օգտագործումից։ Վարսահարդարիչի և նմանատիպ սարքերի օգտագործումը չորացնում է մազերը, խանգարում բնական յուղերի արտադրությունը, ինչը կարող է մազաթափության պատճառ դառնալ։

Պարբերաբար կտրեք մազերի ծայրերը։ Երբ մազերի ծայրերը ճյուղավորվում են կամ շատ չորանում, խորհուրդ է տրվում կտրել դրանք։ Դա կօգնի կարգավորել մազերի սնուցումը թթվածնով։

Բնական միջոցներ՝ մազաթափության դեմ

Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը սպիտակուցներ և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հարկավոր են մազերի առողջության համար։

Սոխ։ Սոխի մեջ պարունակվող ակտիվ նյութերը լավացնում են գլխամաշկի արյան շրջանառությունը և խթանում կոլագենի արտադրությունը։ Դրա շնորհիվ մազերն ավելի ամուր և առողջ են դառնում։ Կտրատեք 2-3 սոխ, լավ մանրացրեք, որպեսզի հյութ ստանաք։ Սոխի հյութը քսեք մազերին, թողեք 30 րոպե և լվացեք։

Ռոզմարին։ Մազերի վերականգնման և բուժման համար արդյունավետ է ինչպես՝ ռոզմարինի յուղը, այնպես էլ՝ թուրմը։ Ռոզմարինի մի քանի ճյուղի վրա մեկ լիտր ջուր ավելացրեք և եռացրեք։ Թողեք թրմվի։ Ռոզմարինի թուրմն օգտագործեք ամեն օր։

Կարմի խաղողի հյութն ու մեղրը՝ մազաթափության դեմ։ Սա սննդարար նյութերի աղբյուր է, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։ Կարմիր խաղողով և մեղրով պատրաստված հյութը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք լավացնում են արյան հոսքը մազարմատներին, ինչի արդյունքում վիտամինները սնուցում են մազերը։ Խաղողը լցրեք բլենդերի մեջ՝ առանց կտերը հեռացնելու։ Դրանից պյուրե պատրաստեք, ապա ավելացրեք մեղր։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս