ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել:
Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, անասնահամաճարակային մշտադիտարկումների շրջանակներում և սպանդանոցային մորթի պարտադիր նորմի նեդրմանը զուգահեռ՝ շրջայցեր է կատարում մսի իրացման շուկաներ:
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում փետրվարի 27-ին մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է:
Փետրվարի 26-ին ժամը 19։30-ի սահմաններում հարազատների կողմից «Գյումրի» ԲԿ է տեղափոխվել 22-ամյա Կարեն Ք-ն։
Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։
Ալժիրցի հայտնի գրող Կամել Դաուդը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ալժիր այցից առաջ բաց նամակ է հղել նրան՝ կոչ անելով չգալ իրենց երկիր:
Կորեայի Հանրապետության դատախազությունը փետրվարի 27-ին 30 տարվա բանտարկություն է պահանջել երկրի նախկին նախագահ Պակ Կըն Հեի համար, որին մեղադրում են կոռուպցիայի, կաշառակերության, իշխանության չարաշահման եւ պետական գաղտնիքի հրապարակման մեջ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 92 պատգամավոր: Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց:
Ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Գինեվետ գյուղի բնակիչ, 2000 թ. ծնված Արտակ Հրաչի Ներսիսյանը, որը փետրվարի 20-ին, ժամը 14-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել: Արտակ Ներսիսյանը տառապում է մտավոր հետամնացությամբ:
«Մենք առաջարկում ենք վերացնել ռեյտինգային ընտրակարգը»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Արուճ գյուղում գտնվող տնից մեծ քանակով զենք է հայտնաբերվել. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի մեկ ամսվա ընթացքում:
Անձի առևանգման և ավազակության համար հետախուզվողը հայտնաբերվեց։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն:
Մոսկվայում շարունակվող «Aeroflot open» մրցաշարի 7-րդ տուրում Պետրոսյանը կրկին կիսեց միավոր: Ոչ-ոքի խաղացին նաև Արամ Հակոբյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը: Հաղթանակ տարավ միայն Գաբրիել Սարգսյանը:
Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում փետրվարի լույս 27-ի գիշերը բռնկած հրդեհը լիովին տեղափակված է, այրվել է մոտավորապես 3 հազար քառակուսի մետր մակերես:
Պեկինի իշխանությունները փետրվարի 27-ին բավական երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ տագնապի դեղին մակարդակ են հայտարարել Չինաստանի մայրաքաղաքում օդի որակի կտրուկ վատանալու պատճառով:
Մի քանի օր անց շախմատասերի ուշադրությունը կբևեռվի դեպի Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին, որտեղ կկայանա շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի:
Փետրվարի 25-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի Մեխակավան քաղաքում բնակվող 1997թ.ծնված Մ.Հ-ն:
Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:
Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փետրվարի 26-ին՝ ժամը 22:28-ին, ահազանգ է ստացվել, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ի տարբերություն նախորդ տարվա, երբ ընտրություննեից հետո փողոցային պայքար տեղի չունեցավ, այս տարի Ազատության հրապարակը թափուր չի մնա: Այստեղ լուրջ քաղաքական խմորումներ են լինելու:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օրերս ֆեյսբուքում ակտիվ տարածվում էին լուսանկարներ, որտեղ Աստղիկ Մկրտչյան անունով օգտատերն ինչ-որ մեկին հրահանգում է ֆեյսբուքյան կեղծ էջ բացել եւ ի պաշտպանություն Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության՝ մեկնաբանություններ գրել Զարուհի Փոստանջյանի՝ Ազատություն ռադիոկայանին տրվելիք հարցազրույցի ժամանակ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզում քաղաքական խարդավանքների հետեւանքով Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում այլեւս չի գործում ավստրիացի բարերար Ճգնավորյանի հիմնադրամը, որի շնորհիվ դպրոցում տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարվել՝ սկսած աշակերտական համազգեստների հարցի լուծումից, վերջացրած սոցիալապես անապահով աշակերտների եւ ուսուցիչների վիրահատության խնդիրներով։