Բաժիններ՝

ՌԴ-ն արգելափակել է Եմենի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հակաիրանական բանաձևը

Ռուսաստանը փետրվարի 26-ին արգելափակել է Եմենի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմի երկարաձգման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)` Մեծ Բրիտանիայի կողմից առաջադրված բանաձեւի նախագծի ընդունումը, որում Իրանը մեղադրվում էր հուսիթ-խռովարարաներին զենքի անօրինական մատակարարումների մեջ:

Դրանից անմիջապես հետո քվեարկության են ներկայացրել փաստաթղթի ռուսական տարբերակը, որն ընդունել են միաձայն։ Բանաձեւի երկու տարբերակներն էլ նախատեսում էին մինչեւ 2019 թվականի փետրվարի 26-ը զենքի բռնարգելքի եւ մյուս պատժամիջոցների երկարաձգում, որոնք ներառում են այն անձանց ակտիվների սառեցում եւ ուղեւորությունների արգելում, որոնք մասնակից են Եմենի ապակայունացմանը, իսկ այդ սահմանափակումների կատարմանը հետեւող փորձագետների խմբի լիազորություններն առաջարկվում էր երկարացնել մինչեւ 2019 թվականի մարտի 28-ը:

Ըստ որում բրիտանական տեքստը մեղադրանքներ էր բովանդակում Իրանի հասցեին. արեւմտյան երկրները նրան կասկածում են եմենցի խռովարարներին զենքի անօրինական մատակարարումների մեջ: Բացի այդ, դրանում «հետագա միջոցներ ձեռնարկելու մտադրություն» էր հայտնվում ի պատասխան այդ խախտումների», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս