Բաժիններ՝

Պատահար Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին. ուղևորների վիճակը ծայրահեղ ծանր է

Փետրվարի 26-ին՝ ժամը 22:28-ին, ահազանգ է ստացվել, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նորապատ-Սարդարապատ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «BMW Х5» մակնիշի 99 ХХ 996 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղևորներ՝ 1962 թ. ծնված Ա. Մ.-ը, 1969 թ. ծնված Հ. Կ.-ը և 1984 թ. ծնված Ա. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Մ.-ի և Հ. Կ.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, իսկ Ա. Հ.-ինը՝ միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմենքենան և փակել գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս