
Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոցի անվտանգության աշխատակցին հարվածելու կասկածանքով բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության փաստով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ փետրվարի 26-ին, ժամը 03։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անվտանգության ծառայողներն ահազանգել են Ոստիկանության Նոր նորքի բաժին և հայտնել, որ իրենց աշխատակիցների հետ մի տղամարդ վիճաբանում է և հայհոյանքներ տալիս։
Հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները։
Պարզվել է, որ վիճաբանություն կատարողը ՀՀ և Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասում բնակվող, Վրաստանի Հանրապետության Ախալքալաք քաղաքի Թամարա Թագուհու փողոցում գրանցված, 37-ամյա Վահագն Չախալյանն է, ով տևական ժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ է տվել և խաթարել կենտրոնի բնականոն աշխատանքը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Չախալյանը, ով «Միասնական Ջավախք» ժողովրդական դաշինքի նախագահն է, բերման է ենթարկվել Ոստիկանության Նոր Նորքի բաժին և ստորագրությամբ բաց է թողնվել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։