
Ճապոնիան հրթիռ է արձակել է նորագույն հետախուզական արբանյակով

Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալությունը (JAXA) փետրվարի 27-ին հաջողությամբ արձակել է H2A ծանր հրթիռը՝ Optical 6 նորագույն կառավարական հետախուզական արբանյակով: Արձակման հեռարձակումն ուղիղ եթերում վարել է JAXA-ն։
Արբանյակի մշակող ընկերության՝ Mitsubishi Electric Corporation-ի տվյալներով՝ արձակումից 20 րոպե անց այն բարեհաջող դուրս է բերվել ուղեծիր: Մշակողի տեղեկություններով՝ Optical 6-ն իրենից ներկայացնում է ճապոնական հետախուզական արբանյակների երրորդ սերունդը: Այն կկառավարի, ինչպես նաեւ տվյալներ կստանա Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը:
Արբանյակի վերաբերյալ որեւէ ավելի մանրամասն տեղեկատվություն չկա, քանի որ դրա աշխատանքն առնչվում է ազգային անվտանգության հետ. մասնավորապես, ենթադրվում է, որ այն կզբաղվի ԿԺԴՀ-ի գործունեության հետ կապված հետախուզական տվյալների հավաքմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: