Բաժիններ՝

Մեծամորում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի աղբանոցում փետրվարի 27-ին մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Սոնա Տռուզյանը:

«Ներկայումս պետք է պարզվի, թե ինչի հետևանքով է երեխան մահացել. արդյոք գործ ունենք հանցավոր դրսևորման հետ, թե երեխան մահացած է ծնվել»,- ասաց Տռուզյանը:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ մահացած հայտնաբերված նորածնի մայրը 37 տարեկան է:

2018 թվականի փետրվարի 26-ին` ժամը 12:45-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Մեծամոր քաղաքի աղբանոցում նորածնի դի կա: Անմիջապես դեպքի վայր էր մեկնել քննչական- օպերատիվ խումբը: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննություն էր տարվում՝ պարզելու նորածնի մահվան հանգամանքները:

Դեպքի վայրի զննությամբ Մեծամոր քաղաքից դեպի «ՀԱԷԿ» ՓԲԸ տանող ճանապարհի հարակից աղբանոցում հայտնաբերվել էր արական սեռի նորածնի դի։ Արտաքին զննությամբ դատաբժիշկներն արձանագրել են գլխի, պարանոցի, կրծքավանդակի և որովայնի շրջաններում տարածուն փափուկ հյուսվածքների դեֆեկտներ, բացի այդ, բացակայել էր նախաբազկի աջ վերին վերջույթը՝ դաստակը, իսկ ձախ վերին վերջույթը` ամբողջությամբ:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս