
Մակրոնն ապրիլի 24-ին կայցելի Միացյալ Նահանգներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ին պետական այցով կժամանի Վաշինգտոն: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«ԱՄՆ-ի նախագահն ու առաջին տիկինը Ֆրանսիայի նախագահին ու տիկին Մակրոնին Սպիտակ տանը կընդունեն ապրիլի 24-ին: Այդ այցը կնպաստի տնտեսական ու գլոբալ հարցերի շուրջ ամերիկա-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, երկու երկրների միջեւ բարեկամության ամրապնդմանը»,- ասել է նա լրագրողներին, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը: