
Թբիլիսիում հաջողվել է տեղափակել քաղաքի կենտրոնում բռնկած հրդեհը

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի ղեկավար Գեորգի Մղեբրիշվիլին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնում գտնվող շուկայի տարածքում փետրվարի լույս 27-ի գիշերը բռնկած հրդեհը լիովին տեղափակված է, այրվել է մոտավորապես 3 հազար քառակուսի մետր մակերես:
Հրդեհը բռնկել էր փետրվարի լույս 27-ի գիշերն իրերի խոշոր շուկայում: Մասնավորապես, այրվել է շուկայի առեւտրական կենտրոնի երրորդ հարկը: Կրակի առաջացման պատճառները հայտնի չեն, ըստ որում տուժած առեւտրականները հայտարարում են, որ ապրանքներն ապահովագրված չեն եղել, եւ օգնություն են ակնկալում իշխանություններից: Տեղում մոբիլիզացվել են 35 հրշեջ բրիգադներ, շտապ օգնության բրիգադներ եւ պարեկային ոստիկանության աշխատակիցներ:
Հրշեջները շարունակում են աշխատել: «Այրվել է առնվազն 3 հազար քառակուսի մետր տարածք, սակայն ստույգ թվերը հայտնի կլինեն ավելի ուշ»,- լրագրողներին հայտարարել է Մղեբրիշվիլին: Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Քալաձեն լրագրողներին հայտնել է, որ հրդեհի հետիեւանքով տուժածներ չկան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: