
Լոգանք ընդունելուց հետո քաղաքացին ուշագնաց է եղել

Փետրվարի 25-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:25-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի Մեխակավան քաղաքում բնակվող 1997թ. ծնված Մ.Հ-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում վերջինս գտնվելով Շուշի քաղաքի Թևանի փողոցի N տանը, լոգանք ընդունելուց հետո ուշագնաց է եղել և շտապ բուժօգնության ավտոմեքենայով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: