Բաժիններ՝

Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 30-ը

Պապուա Նոր Գվինեայում 7,5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 30 մարդ: Այդ մասին հայտնել է Post Courier հրատարակությունը՝ վկայակոչելով իշխանություններին:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով փետրվարի լույս 26-ի գիշերը, երկուշաբթի օրվա ընթացքում արձանագրվել են մի քանի հետցնցումներ, ամենահուժկուն՝ 6,3 մագնիտուդով: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության(USGS) տվյալներով՝ ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Պորգերա քաղաքից 89 կիլոմետր հարավ – արեւմուտք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը 35 կիլոմետր խորության վրա էր:

Տուժել է ավելի քան 300 մարդ, բազմաթիվ շինություններ վնասվել են ու քանդվել: Ճանապարհներին եւ գետերին սողանքներ են իջել: Մի քանի շրջաններում խախտվել է էլեկտրամատակարարումը: Տարերային աղետը հանգեցրել է ավիահաղորդակցության ընդհատումների: Երկրաշարժի հետեւանքներից տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարների խմբեր ու զինվորականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս