Մերկելը կարևորել է իր կուսակցության համալրումը երիտասարդ քաղաքական գործիչներով
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ իր կուսակցությունը երիտասարդ նոր քաղաքական գործիչների կարիք ունի: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 26-ին RTL հեռուստաալիքի եթերում:
«Անշուշտ, պետք է որոշակի երիտասարդացում տեղի ունենա, անհրաժեշտ են նոր անձինք»,- նշել է Մերկելը: «Մենք (ՔԴՄ-ն) կառավարում ենք ահա արդեն 12 տարի, եւ մարդիկ ասում են, որ ժամանակն էներգրավելու ուժեր, որոնց վրա նախկինում պատասխանատվություն չի դրվել»,- հավելել է քրիստոնյա դեմոկրատների առաջնորդը:
Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ է օգտագործել տաղանդներին»: «Ֆեդերալ երկրամասերի երիտասարդ վարչապետների թվում մենք ունենք այդպիսիք»,- ասել է Մերկելը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: