Բաժիններ՝

Ինչո՞ւ է Ալեքսիս Օհանյանի Reddit-ը համացանցի լավագույն վայրերից մեկը

2005 թվականին ստեղծված Reddit սոցիալական հարթակը համարվում է վերջին տարիների ամենատրենդային սոցիալական կայքը: Հարթակը հայտնի է՝ որպես «համացանցի առաջին էջ», քանի որ հավաքագրում է լավագույն տեսանյութերը, երաժշտությունը, լուսանկարները և համացանցի ցանկացած անկյունում գրված անգլալեզու նյութերը:

2017 թ.-ի դրությամբ, Reddit-ն ունեցել է 542 միլիոն ամսական այցելու։ 2015-ի ընթացքում Reddit-ն ունեցել է 82.54 միլիարդ դիտում, 73.15 միլիոն հայտ, 725.85 միլիոն մեկնաբանություն։

Reddit-ը լրացվում է օգտատերերի օգնությամբ: Միլիոնավոր մարդիկ այստեղ կիսվում են հետաքրքրիր կոնտենտ պարունակող հղումներով, ինչպես նաև ներկայացնում են սեփական աշխատանքները: Օգտատերերը գնահատում են կոնտենտը և տալիս են մեկնաբանություններ:

Առաջին հայացքից՝ սոցիալական հարթակն այնքան էլ գրավիչ չէ, քանի որ ունի հնաոճ դիզայն, ինչպես նաև պարունակում է միայն անգլալեզու կոնտենտ, բայց երբ ուսումնասիրում ես հարթակը, այն դառնում է շատ գրավիչ: Հարթակն ունի շատ հարմար մոբայլ հավելված, բայց այդ, այն հարմար է անգամ այն օգտատերերի համար, ովքեր չեն տիրապետւմ անգլերենին, քանի որ ոչ անգլիախոսները կարող են հարթակում գտնել լավագույն երգերը, տեսանյութերը և այլն:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ է այս ծառայությունը լավագույններից մեկը համացանցում:

1. Դուք ստանում եք բարձրորակ կոնտենտ շատ կարճ ժամանակում

Օգտատերերը քվեարկում են լավագույն կոնտենտի համար, ինչի արդյունքում լավագույնները հայտնվում են առանձին ցանկով:
Ըստ The top 500 sites on the web-ի՝ Reddit-ը զբաղեցնում է 6-րդ տեղն աշխարհի ամենահաճախ այցելվող կայքերի ցանկում: Այն, ինչ հայտնվում է այս հարթակում, շատ արագ դառնում է մեմ:

Քվեարկել կարող են ոչ միայն օգտատերերը, այլև հեղինակները:

2. Reddit-ն արտացոլում է օրվա պատկերը

Բոլոր սոցիալական ցանցերն աշխատում են մշակված ալգորիթմներով: Ալգորիթմները ցուցադրում են ձեզ այն կոնտենտը, որը ձեզ կհետաքրքրի: Այս միջոցով դուք կարող եք չհասկանալ, թե իրականում ինչ է կատարվում աշխարհում:
Reddit-ը ներկայացնում է այն ամենը, ինչ տրենդային է: Դուք տեսնում եք այն, ինչ հետաքրքրում է մեծ լսարանի: Սա հեշտ միջոց է միշտ իմանալու, թե ինչ է կատարվում աշխարհում:

3. Reddit-ի միջոցով կարելի է կարդալ ամեն ինչի մասին

Այստեղ կա գրեթե ամեն ինչ՝ փիսիկների նկարներից՝ մինչև արվեստի գործեր, մեկնաբանությունների բանավեճերից՝ մինչև գիտական վերլուծություններ:

Reddit հաճախ այցելում են նաև հայտնի մարդիկ, ովքեր պատասխանում են օգտատերերի հարցերին: Այդ հայտնի մարդկանց թվում են Սթիվեն Հոքինգը, Բիլ Գեյթսը, Էդվարդ Սնոուդենը և Բարաք Օբաման:

Հիշեցնենք, որ սոցիալական հարթակը ստեղծվել է 2005 թվականին Վիրջինիա նահանգի համալսարանի ուսանողների՝ Սթիվ Հաֆֆմանի և Ալեքսիս Օհանյանի կողմից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս