
ՀԱՀ-ի նախագահը հրաժարվել է պաշտոնաթող լինել

14Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զուման հրաժարվել է կամավոր վայր դնել լիազորությունները՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» կառավարող կուսակցության պահանջներին համապատասխան: Իր որոշումը պետության ղեկավարը բացատրել է Կոնգրեսի գործադիր կոմիտեի կողմից որոշումների ընդունման ընթացակարգին անհամաձայնությամբ:
«Ես ոչ մի վատ բան չեմ արել, եւ ոչ ոք ինձ չի բացատրել, թե ինչու պետք է ես պաշտոնաթող լինեմ»,-փետրվարի 14-ին ընդգծել է Զուման SABC պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նա նաեւ հայտարարել է, որ մինչեւ օրվա վերջը հայտարարություն կանի ստեղծված իրադրության վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: