
«Արսենալը» Եվրոպայի լիգայի մոտակա խաղերին կարող է հույս դնել միայն մեկ կենտրոնական հարձակվողի վրա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայում «Էսթերսունդի» դեմ կայանալիք մոտակա խաղերին կարող է հույսը դնել միայն մեկ փորձառու կենտրոնական հարձակվողի՝ Դենի Ուելբեքի վրա:
Լոնդոնցիները, ինչպես հաղորդում է The Telegraph-ը, վնասվածքի պատճառով 6 շաբաթով կորցրեցին Ալեքսանդր Լյակազետին, իսկ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի կարող խաղալ Եվրոպայի լիգայում՝ ըստ ՈւԵՖԱ-ի կանոնների: Եվս երկու հարձակվողներ լքեցին «զինագործներին» հունվարին. Թեո Ուոլքոթը տեղափոխվեց «Էվերթոն», իսկ Օլիվիե Ժիրուն՝ «Չելսի»:
Ընթացիկ մրցաշրջանում Ուելբեքն ԱՊԼ-ում անցկացրել է 17 խաղ և դարձել է 3 գոլի հեղինակ: Եվրոպայի լիգայում նա դաշտ է դուրս եկել 2 անգամ և աչքի չի ընկել ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը