
Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար է հրապարակել Instagram-ում

Հեռուստաաստղ եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը լուսանկար է հրապարակել իր Instagram-ում, որտեղ նա խալաթով է, սրբիչե չալմայով եւ բանանների տեսքով խոշոր ոսկե ականջօղերով։
Քարդաշյանի կիսաժպիտը եւ լույսի անկման անկյունն այն պատրանքն են ստեղծել, թե նրա բերանը լի է մանր սուր ատամներով: Դա նշելով՝ օգտատերերը աստղին համեմատել են պիրանյայի (մարդակեր ձուկ) հետ: Պիրանյայի մանր ատամներն ինձ բոլորովին դուր չեն գալիս: Շատ տարօրինակ տեսք ունի»,-մեկնաբանել է sandra_cabaco յուզերը:
Բացի այդ, օգտահաշվի առանձին այցելուներ նշել են, որ հագուստը ծեր է ցույց տալիս Քարդաշյանին: Սակայն գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք հեռուստաաստղի կերպարի հետաքրքիր մանրամասներ են նշել: Այսպես, nicholas_savington-ը գրել է, որ Քիմ Քարդաշյանը «զիլ տեսք ունի Prada-ի այդ ականջօղերով»: Խալաթով եւ չալմայով լուսանկարը Instagram-ում ավելի քան 1,8 մլն լայք է հավաքել: