
«Մենք խնդրել ենք Մեսսիին՝ խնայել իրեն և ավելի քիչ խաղալ «Բարսելոնայի» կազմում ԱԱ-ից առաջ»

2018թ. գլխավոր մրցաշարը մոտենում է, և լատինաամերիկացիներն անհանգստանում են հավաքականի առաջատարի համար: Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Կլաուդիո Տապիան դիմել է Լիոնել Մեսսիին հատուկ խնդրանքով:
«Հուսով եմ՝ մեր ֆուտբոլիստները կմոտենան ԱԱ-ին այն նույն մարզավիճակում, ինչ ունեն հիմա: Սերխիո Ագուերոն ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում, և Լիոնել Մեսսին էլ լավն է: Դա շատ կարևոր է մեր առաջատարների և մարզչական շտաբի համար: Մենք խոսել ենք Մեսսիի հետ և խնդրել ենք խնայել իրեն և ավելի քիչ խաղալ «Բարսելոնայի» կազմում»,- խոստովանել է Տապիան, ում խոսքերն է մեջբերում Marca-ն:
Արգենտինայի հավաքականի վերջին 6 պաշտոնական խաղերում գոլ է խփել միայն Մեսսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը