Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը չի բացառել Պաղեստինի շուրջ խորհրդաժողովի անցկացման հնարավորությունը Մոսկվայում կամ Փարիզում։
Ֆուտբոլային մեկնաբան և ինսայդեր Նոբել Առուստամյանը հայտնել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առնվազն 2 ռուսական ակումբներ ցանկանում էին վարձակալել Մխիթարյանին:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ այսօր կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է նախորդ հանդիպման ժամանակ Հանրապետության նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները, ոլորտում արձանագրված բարեփոխումներն ու դեռևս առկա խնդիրները, ինչպես նաև 2018թ. անելիքները:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը 30 տարի առաջ ի պաշտպանություն սեփական իրավունքների և ազատությունների Արցախի ժողովրդի բարձրացրած ձայնը շրջադարձային իրադարձություն է համարում:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հավանության է արժանացրել դեպի Վանա լճի Աղթամար կղզի խմելու ջուր հասցնելու Վանի քաղաքապետարանի ներկայացրած նախագիծը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 13-ին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել։
«Չեմ սիրում, երբ ասում են՝ բա, որ ասում էինք. բա, որ ասում էինք, որ գալու է էս օրը, երբ վարչապետ պետք է դառնա Սերժ Սարգսյանը՝ նման լիազորություններով, և երկրի ամբողջ քաղաքական համակարգը պետք է քանդ ու քարափ արվեր, լսող չեղավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:
Հայկական ատոմային էլեկտրակայանի վերազինման և վերակառուցման ծրագիրը շարունակվելու է:
Փետրվարի 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ի գիշերը, փետրվարի 18-ին շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, փետրվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ անդրադարձ է կատարել հույների կողմից Կիպրոսում նավթ արդյունահանելու փորձերին և Էգեյան ծովի կղզիներում Հունաստանի ծավալած գործունեությանը:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դատապարտում է այսօր քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը։ Այս մասին քիչ առաջ ավագանու նիստում, որը շարունակվում է ընդմիջումից հետո, հայտարարեց «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է անցել ՀԱԿ-ի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը «Երկիր ծիրանի»-ի բողոքի ձևը ավագանու նիստում անընդունելի և անհասկանալի է համարում:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) բնակիչների 98 տոկոսից ավելին պաշտպանում է երկրում գործող քաղաքական համակարգը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված քննչական-դատավարական լայնածավալ գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից կատարված կոռուպցիոն հանցագործությունների դրվագներ:
Երեւանի ավագանու 2018 թվականի նիստում գրանցված սկանդալային միջադեպից հետո ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կլինիկա:
Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստի այսօրվա միջադեպից հետո առաջարկեց մտածել, որ ավագանու նիստերը պետք է անցնեն կանոնակարգին համապատասխան:
ԱՄՆ Պետքարտուղարությունն Ադրբեջանին ընդգրկել է այն երկրների ցանկում, որտեղ առկա է ահաբեկչության սպառնալիք:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին եւ հանդես եկել ելույթով:
Կարսի՝ Հայաստանին սահմանակից Դիգոր (պատմ. Տեկոր) շրջանի հատվածում հայ-թուրքական սահմանն անցած Թուրքիայի քաղաքացի Կ. Ա.-ն ձերբակալվել է հայկական կողմի սահմանապահների կողմից:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին կոչով դիմել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելին եւ Եվրամիությանը՝ օգնել իրեն դիմակայելու Ուկրաինայի իշխանություններին եւ նախագահ Պյոտր Պորոշենկոյին։
«Վերստուգումների դեպքում նախկին ակտով արձանագրված խախտումների մասով չէին գործում հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետային սահմանափակումները»:
ԱՄՆ-ը մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում հումանիտար ջանքերին աջակցելու համար:
Ինչպես է Գոռ Վարդանյանն ավագանու անդամին հրելով դուրս հանում դահլիճից:
Երևանի ավագանու՝ ՀՀԿ խմբակցության անդամները մեկնաբանել են ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպը: Երեւանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի խոսքով`«Երկիր ծիրանի» խմբակցության անդամները ազոտական թթուն բերել էին իրենց վրա լցնելու:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը ուրախություն է հայտնել, որ իր հետ կատարվածը՝ Ադրբեջանում ձերբակալությունը ավելի է խթանել զբոսաշրջության զարգացումն Արցախում:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երևանի ավագանու նիտում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել: Նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ բերել էին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի վնասված կոյուղու ջրից և նիստի ընթացքում բացեցին կեղտաջրով լի սրվակը` հոտը տարածելով նիստերի դահլիճում, ստեղծելով խառնաշփոթ:
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտնել է, որ 2017 թվականին ավելի քան 99 միլիոն դոլարի չափով վնասներ է կրել:
Նախօրեին Գավառում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ անձ, հրազենային բազմաթիվ վնասվածքներով, տեղափոխվել է հիվանդանոց: