«Նախկինում ստուգման ժամանակ միանգամից հնարավոր էր խախտումներն արձանագրել։ Նախկինում ստուգումների ժամանակ կասեցման դեպքերում հրամանում հիմքերը չէին նշվում, իսկ հիմա պարտադիր պահանջ է դարձել հիմքերը նշելը»։
Թաիլանդի բանկը թագավորության ֆինանսական կազմակերպություններին արգելել է գործառնություններ իրականացնել կրիպտոարժույթներով:
Հայաստանն այս պահին չունի գազի գնի ավելի մրցունակ առաջարկ, քան ռուսականն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը նշեց, որ իրանական գազի գնի վերաբերյալ քննարկումները չեն դադարում, բայց այս պահին ամենամրցունակը Ռուսաստանից ներկրվող գազինն է:
Այսօր տեղի ունեցավ Ժառանգություն կուսակցության վարչության հանդիպումը նախագահի թեկնածու Արմեն Սարգսյաի հետ:
Երևանի ավագանու՝ 2018թ. առաջին նիստի ընթացքում սկանդալային միջադեպ է գրանցվել: Նիստն ընդմիջվել է «Երկիր ծիրանի» խմբակցության ներկայացուցիչների գործողությունների պատճառով:
Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:
Դուբայում ընթացող վեցերորդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում հայտարարվել է Երջանկության գլոբալ կոալիցիայի ստեղծման մասին, որի մեջ մտել է վեց երկիր՝ Արաբական Միացյալ Էմիրությունները, Ղազախստանը, Կոստա Ռիկան, Մեքսիկան, Պորտուգալիան եւ Սլովենիան:
89 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Վիտո Ֆարինոլան, որը հայտնի է Վիք Դամոնե կեղծանվամբ:
Շիրակի պետական համալսարանի գիտական խորհուրդը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է. «Կո՛չ ՇՊՀ պատմության և փիլիսոփայության ամբիոնի ԺՊ Հովհաննես Խորիկյանին.
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 12.00-24.00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Արին-Բերդ փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների և «Նոր Խարբերդ» այգեգործական թաղամասի ջրամատակարարումը։
Սաուդյան Արաբիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները համաձայնել են մինչեւ մարտի 31-ը ՄԱԿ-ին փոխանցել խոստացված 1 մլրդ դոլարը, որը կօգտագործվի Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու, ինչպես նաեւ երկրի նավահանգիստներն ու ենթակառուցվածքը վերականգնելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից ԿԺԴՀ-ի դեմ սահմանված պատժամիջոցները խեղդում են երկրի տնտեսությունը, ինչպես նաեւ բացասաբար են ազդում առողջապահության, սպորտի ոլորտի իրադրության եւ քաղաքացիների բարեկեցության վրա:
Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը, ում թուրքական իշխանությունները պաշտոնապես հրաժարվեցին ճանաչել որպես Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ, Թուրքիայից հեռանալուց առաջ հրաժեշտի նամակ է հրապարակել:
Փետրվարի 11-ին ժամը 14:15-ին շտապ բուժօգնության կայանից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ կանչով մեկնած խումբը Ստեփանակերտ քաղաքի Վաղարշյան փողոցի թիվ 64 շենքի դիմացի երթուղային տաքսու կանգառում հայտնաբերել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1941թ. ծնված Վ.Հ-ի դին։
Ավելի քան 70 մարդ է հոսպիտալացվել սիբիրախտի բռնկման պատճառով, որ արձանագրվել է Թուրքիայի տարածաշրջաններից մեկում:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հեռանալու մանրամասներից:
Սիրիական զորքերը պետք է ստանձնեն թուրքական ներխուժումից Աֆրինի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը:
Բռնկում է տեղի ունեցել Southwest Airlines ամերիկյան ավիաընկերության ինքնաթիռում, որը փետրվարի 12-ին թռիչքի հրահանգի էր սպասում Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) միջազգային օդանավակայանում:
«Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին, որին փետրվարի 12-ին Ուկրաինայից արտաքսել են Լեհաստան, փետրվարի լույս 13-ի գիշերը հրապարակել է Կիեւում իր ձերբակալման տեսահոլովակը։
Մերձմոսկվայի Ռամենսկոյե շրջանում Ան-148 մարդատար ինքնաթիռի կործանման վայրում ավարտվում է որոնողական գործողությունը:
ԱՄՆ-ի նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը կարծում է, որ կասկածելի փոշին իրեն փոստով ուղարկել են ընդդիմախոսները։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ավագանու 5 անդամ ՀՀ վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել`պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. նոյեմբերի 16-ի որոշումը, որով դադարեցվել են համայնքի ավագանու 5 անդամի լիազորությունները, եւ 2018թ. մարտի 11-ին Ազատամուտի ավագանու արտահերթ ընտրություններ են նշանակվել:
Թուրքիայում 79 տարեկան հասակում մահացել է հայտնի հայ բժիշկ, մաշկաբան Հակոբ Կոթողյանը:
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև որպես նորապսակների օրհնության օր:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ ես գրում եմ Ղարաբաղյան շարժման 30-ամյակի մասին, ես անդրադառնում եմ 30 տարի առաջ ձեւավորված համաժողովրդական շարժմանը, նրա առաջնորդներին, նրանց փոփոխությանը, նրանց վարքագծին հենց այդ՝ 1988-90 թվականների ընթացքում:
ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել Հարավայի Կորեա իր կրտսեր քրոջ ուղեւորության կապակցությամբ, իսկ հյուսիսկորեական պատվիրակության ընդունելությունը մեծ տպավորություն է գործել նրա վրա:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը երեկ հանդիպել է ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ: Այս հանդիպման մասին ՀԱԿ-ը հայտարարություն է տարածել` նշելով, թե իշխանությունը լեգիտիմ չէ, ԱԺ-ն լեգիտիմ չէ, հետեւաբար.
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը փետրվարի 12-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փոխադարձ անհանգստություն առաջացնող հարցերը, ներառյալ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդիրը:
«Երազանքը՝ գաղափար, գաղափարը՝ շարժում. արդյունքը հենց երազանքն էր, բայց՝ արդեն տեսանելի ու շոշափելի». «Արմենպրես»-ը ներկայացնում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի՝ փետրվարի 13-ի համարում լույս տեսած՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ (1990-1991), «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԱԺՄ կուսակցության հիմնադիր և նախագահ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հարցազրույցի առաջին մասը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան ձմեռային դադարից հետո վերսկսվում է: