Ադրբեջանում գործող «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018թ-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին:
Վերջերս մի փաստաթուղթ հայտնաբերեցի ԱՄՆ արխիվներից, որը նկարագրում է ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանի և ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետաքրքրաշարժ զրույցը 1959 թ. հուլիսի 25-ին, վերջինիս Մոսկվա կատարած այցելության ժամանակ:
Հաշված օրեր անց մարզական հասարակության և սպորտասերների ուշադրությունը կսևեռվի դեպի Հարավային Կորեա: Փհենչհանը կընդունի XXIII ձմեռային Օլիմպիական խաղերը:
«Կառավարության հարգարժան գործընկերներ, ձեր կազմում եղե՞լ են մարդիկ, որոնք Նոր տարուց և Սուրբ Ծնունդից հետո չեն վարակվել կամ չեն հիվանդացել որևէ ադենովիրուսային կամ ռենովիրուսային վարակով»։
«Մեր բոլոր չընդունված Սահմանադրությունների պարագայում, այնուամենայնիվ, իշխանության այսպիսի գերկենտրոնացում չի եղել, գործադիր իշխանությունն այս կամ այն չափով բաժանված է եղել նախագահի և վարչապետի միջև։ Իհարկե, նախագահը դոմինանտ է եղել, բայց վարչապետը ևս բավականին մեծ լիազորություններ է ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։
«Եթե ես լինեի միջնադարի հայտնի մեկնիչ Հովհաննես Ոսկեբերանի ժամանակակիցը, ես կխնդրեի, որ ինքը մեկնաբանի այսօր առողջապահության նախարարի մի արտահայտություն, մասնավորապես՝ ծխելու համար տուգանքը, եթե էժանացնենք, առևտրի կհանգեցնի, եթե թանկացնենք, ծխելը կվերանա»։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նորից անդրադարձավ գնաճի թեմային՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ ևս մեկ անգամ նշելով, որ առաջիկայում հաշվետվություն կներկայացնեն:
Ֆուտբոլի աշխարհի 1998 թվականի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն, ով այսօր Երևանում ներկայացրեց աշխարհի գավաթը, խոսեց նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:
«Արդյո՞ք չեք կարծում, որ պետական կառույցը, մեղմ ասած՝ իր տեղում չէ, և կառավարությունը գոնե այս դեպքից հետո լրջորեն պետք է վերանայի այդ կառույցի գոյության անհրաժեշտությունը»։
Այսօր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն ասուլիս էր կազմակերպել՝ լրագրողներին ներկայացնելով իրենց կառույցի 2017 թվականին իրականացված և 2018 թվականին իրականացվելիք ծրագրերը:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը 2018թ. փետրվարի 7-ին հրամաններ է ստորագրել՝ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նոր նշանակումներ կատարելու վերաբերյալ։
«Կառավարությունը սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ունի իր հստակ ծրագրերը, որոնք իրականացման փուլում են»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանի հարցին՝ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։
Այսօր Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը բարձրացրեց բժշկական ոլորտի ապահովագրության հարցը:
Կորսիկացի ազգայնական պատգամավորները, որոնք ընտրություններում ապահովել են ընտրողների մեծամասնության աջակցությունը, որոշել են բոյկոտել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ փետրվարի 7-ին պլանավորված ճաշկերույթը։
Իսպանացին նույնպես «կապույտներին» կդարձնի Անգլիայի չեմպիոն, իսկ հետո ինչ-որ մի բան այն չի լինի:
Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հնարավոր է՝ Առողջապահության նախարարությունը հրաժարվի ծխելու դեմ նախանշված խոշոր չափի տուգանքներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշեց, որ նախարարությունն ընդամենը մի ճանապարհ է առաջարկում հանրությանը, և ոչ թե՝ հակադրվում է, իսկ ծխախոտի դեմ պայքարի ուղին ընտրվելու է խորհրդարանի հետ միասին:
Այսօր Ազգային ժողվում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ 3 նախարար ներկա չէ:
Բելգիա փախած Կառլես Պուչդեմոնը Կատալոնիայի նոր խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը հրապարակել է «կրկնակի կառավարության» ստեղծման իր ծրագիրը՝ մեկը Բարսելոնում, մյուսն Իսպանիայի սահմաններից դուրս:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց «Աշտարակ-կաթ» ընկերության սնանկացման հարցը:
Ֆուտբոլի աշխարհի գավաթն առաջին անգամ Երևանում է:
«Ամենայն մանրամասնությամբ քննություն կիրականացվի, և ոչ մի բան չի կոծկվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` խոսելով օրերս Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում 19-ամյա ծննդկանի մահվան մասին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Թեղուտի հարցը։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հիշեցրեց, որ նա մոտ մեկ տարի առաջ դիմել է Սփյուռքին՝ կոչ անելով ներդրումներ անել:
Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N19916 զորամասի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնից։
Մարզիչների դժգոհությունները վերջապես հանգեցրին շոշափելի արդյունքի: 2019 թվականից հետո Անգլիայի առաջնությունում, հնարավոր է, հայտնվի ձմեռային արձակուրդ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը ԱԳ նախարարությունը կգլխավորի Դաշնային Հանրապետության ապագա կառավարության կազմում՝ Անգելա Մերկելի ղեկավարությամբ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշեց, որ Հայաստանում ֆորսմաժորային իրավիճակների համար պարարտ հող է ստեղծվել: