
Սերգեյ Բագրատյանը կառավարությանը հիշեցրեց բրիտանացի փոխնախարարի հրաժարական տալու դեպքը

Այսօր Ազգային ժողվում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դժգոհեց, որ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ 3 նախարար ներկա չէ:
Նա հիշեցրեց օրերս մամուլում ակտիվ քննարկվող աղմկահարույց դեպքը, երբ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, միջազգային զարգացման հարցերի փոխնախարար Մայքլ Բեյթսը ամոթից ցանկացել է հրաժարական տալ, որովհետև ընդամենը 20 րոպե ուշացել է խորհրդարանի նիստից:
«3 նախարարների բացակայության պայմաններում նիստ ենք անում, և ցանկացած հարց դառնում է թերի»,- նկատեց Ս. Բագրատյանը: