«Հայ քաղաքական դաշտում տուն ուղարկելը հայհոյանքի նման բան է դարձել, իսկ իրականում քաղաքականությունը դրա մեջ պետք է լինի` մարդը պիտի ակցիային մասնակցի, հետո տուն գնա, չպիտի գա ու փողոցում մնա՝ առանց լողանալու ու լվացվելու, զուգարանի տեղ ման գա, և այլն: Այսինքն` ինչպես ամեն ինչ, ինչպես մի 15 տարի առաջ սև ու սպիտակ հեռուստացույց էր, այսօր պլազմա է, քաղաքականությունը ևս զարգանալու միտում ունի»:
Վալոնիա-Բրյուսել Դաշնության պետական ծառայության եւ բյուջեի գործերի նախարար Անդրե Ֆլաոն առաջարկել է արաբերեն դասավանդել Բելգիայի ֆրանսալեզու հանրակցության դպրոցներում։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները:
Ճարտարապետների թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով, թե ինչ ձևով է հաստատվել և հանրությանը ներկայացվել Արամ Մանուկյանի վիճահարույց արձանի նախագիծը՝ նկատում է. «Դավիթ Մինասյանին, ով Արամ Մանուկյանի վիճահարույց արձանի էսքիզի հեղինակն է, շատ լավ եմ վերաբերվում և կարծում եմ, որ նա հաջողված աշխատանքների հեղինակ է»:
Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը համոզված է՝ ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը լինելու է ՀՀ հաջորդ վարչապետը, իսկ Կարեն Կարապետյանը զբաղեցնելու է փոխվարչապետի պաշտոնը:
Պետական, քաղաքական և ռազմական գործիչ, Առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող և առաջիկայում Երևանում տեղադրվելիք արձանի շուրջ բորբոքված հանրային թեժ կրքերը չեն լռում…
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձգձգումն ավելի քան 20 տարի չափազանց մեծ ժամանակահատված է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 6-ին, ժամը 22.15-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր բաժին է ներկայացել 1962 թ. ծնված Հովհաննես Մ.-ն:
Սահարայի անապատում դարձյալ ձյուն է տեղացել:
Բրյուսելում անցած գիշեր ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից եւ հայտնվել ավտոմայրուղում, զոհեր չկան:
Իրաքի զինված ուժերը երկրի հյուսիսի նավթաբեր շրջաններում կարգուկանոն հաստատելու գործողություն են սկսել:
ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումը տեղի կունենա առաջիկա 1-2 օրերին, իսկ թե խմբակցությունից ով կմասնակցի և ինչ ձևաչափով՝ դեռևս հստակ որոշված չէ:
Փետրվարի 7-ի ցերեկը, փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղացած ձյունը հանգեցրել է հասարակական տրանսպորտի աշխատանքի խափանումների. ավտոբուսները դադարել են երթեւեկել, մետրոյի գծերի մի մասն աշխատում է իրենց հզորության կեսի չափով:
Գազայի հատվածում պահուստային էլեկտրագեներատորների համար վառելանյութի պակասը հիվանդանոցներին եւ բժշկական կենտրոններին հարկադրում է փակվելու:
2018 թվականի փետրվարի 6-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալ Վ. Մ.-ին տեսակցության եկած ազգական, Գյումրի քաղաքի բնակչուհի Ս. Ն.-ին:
«Արամ Մանուկյանի արձանի շուրջ այս ամբողջ իրարանցումը շատ բնական է և մեր երկրի բարոյական վիճակին հարիր».- նկատում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ուր ներկայացվեց՝ ի՞նչ ձևով է հաստատվել և հանրությանը ներկայացվել Արամ Մանուկյանի արձանի նախագիծը, անդրադարձ կատարվեց նաև հարցին, թե ինչո՞ւ է Առաջին Հանրապետության 100-ամյակին ընդառաջ՝ Արամ Մանուկյանի տունը մնում անմխիթար վիճակում:
Հայաստանում ձկնաբուծարանների ջրօգտագործման ծավալները վերահսկելու համար կտեղադրվեն նոր հոսքաչափական սարքեր:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նատաշա Մելի Դոդեյը (նստավայրը՝ Վարշավա):
Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը եւ Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ) բազմօրյա բանակցություններից հետո կարողացել են համաձայնեցնել կոալիցիոն պայմանագիրը, որը դրվելու է նոր կառավարության աշխատանքի հիմքում:
Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 7-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից Պոլսո Հայոց պատրիարքարան ուղղված նամակում պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի մասին արված «այսպես կոչված» ձևակերպումը համայնքի շատ անդամների մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել:
Լեգենդն ունի 4 տարի՝ հայրենիքի մասնակցությունը մեծ մրցաշարերին վերականգնելու համար:
Տոկոսով գումարը՝ 4 մարդու սպանության պատճառ:
Իսրայելի օդուժը ռազմական օբյեկտ է գրոհել Դամասկոսի արվարձանում: