Փետրվարի 7-ին ժամը 03:43-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ Լ. Դ.-ն Մարտունու շրջանի Կաղարծի համայնքից Հացի համայնք գնալուց մոլորվել է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանից դուրս աշխատող ձեռնարկությունների համար մշակված ընթացակարգը հնարավորություն է տալիս սուբսիդավորել համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի տոկոսները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավարին ցուցում է տվել ԱՄՆ-ի Անկախության օրը՝ հուլիսի 4-ին, զորահանդեսի անցկացման պլան պատրաստել:
«Կառավարության հարգարժան ներկայացուցիչ, կոչ եմ անում այս նախագիծը չնդել քվեարկության»,- այսօր Ազգային ժողովում Միջհամայնքային միավորումների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Մենք տեսնում ենք, որ միջհամայնքային միավորումը վերցնելու է ավագանու գործառույթներ»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագծի մասին:
SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքն իր Twitter-ում հրապարակել է տեսահեռարձակում Tesla ավտոմոբիլից, որին ավելի վաղ Falcon Heavy տանող հրթիռը դուրս է բերել Երկրի ուղեծիր։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Փետրվարի 7-ին, ժամը 09:43-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 50/3 շենքի բնակարաններից մեկում:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Ռայմոնդ ՄըքՄասթերը կայցելեն Թուրքիա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ ԱՄՆ-ը որոշում է ընդունել հետաձգել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի պլանավորված փորձարկումը:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 97 պատգամավոր: Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում:
Այսօր Ազգային ժողովում 72 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Էկվադորը կշարունակի պաշտպանություն տրամադրել WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Ազգային ժողովի մականանունավոր պատգամավորներն անխռով են թանկացումների ու դրանց հետ կապված առաջիկա արտահերթ նիստի կապակցությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ստեղծել է ներգաղթյալների եւ ամերիկյան այցագրի հայցորդների ընտրության ազգային կենտրոն:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի համայնքապետարանը ներկայացրել է ընթացիկ տարվա գնումների պլանը: 2018 թվականին համայնքապետարանը գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով նախատեսում է 40 կգ շոկոլադապատ կոնֆետ գնել, որի 1 կիլոգրամն արժե 4500 դրամ:
«Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Հայբիզնեսբանկ»-ի շուրջ հերթական աղմուկն է բարձրանում:
39-ամյա Արտյոմ Դոդորյանը գողություններ և խարդախություններ կատարելու կասկածանքով որոնվում է:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեդիալաբ» կայքի տնօրեն եւ գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի եւ նրա երեխայի հասցեին «ֆեյսբուք» սոցիալական ցանցում եւ անձնական նամակագրությամբ սպառնալիքներ հնչեցրած Հայկ Բերման Օհանյանը Պաշտպանության նախարարության սպա է, դիպուկահար:
Առնվազն չորս մարդ է զոհվել, 225-ը՝ վերքեր ստացել եւ 145-ը՝ անհետ կորել Թայվանի արեւելյան մասում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով:
«Փաստ» թերթը գրում է. «Հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (1972-1994) Հրայր Մարուխյանը բարեկամական, հարազատական կապեր ուներ ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը տեղական ժամանակով փետրվարի 6-ի երեկոյան հավանություն է տվել մինչեւ մարտի 23-ը երկրի ֆեդերալ կառավարության գործունեության ժամանակավոր ֆինանսավորման երկարաձգման օրինագծին:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գերմանիայից վերադարձած Գագիկ Ծառուկյանը երկու օր առաջ «կանյաչնիում» հավաքել է իր ֆրակցիայի անդամներին` քննարկելու դաշինքի եւ նրա անդամների մոտեցումներն ապագա նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրման առնչությամբ:
Կրկնակի հարկման մասին նոր հայ-ամերիկյան համաձայնագիրը իրավաբանականհարթակ կստեղծի հայ-ամերիկյան ներդրողների ու անհատ ձեռներեցների համար՝ վերացնելով բիզնես համագործակցությունների ներկայիս խոչընդոտները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ծխելու դեմ պայքարի շրջանակներում առողջապահության նախարարության ներկայացրած օրինագիծը բուռն է ընդունվել նաեւ իշխող կուսակցության ներկայացուցիչների շրջանում: Հիշեցնենք, որ այդ օրինագծով նախատեսված է հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ կիրառել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահը որոշել է փետրվարի 6-ին գումարված ԱԺ հերթական նստաշրջանի ավարտից հետո գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Ժամանակ» թերթը գրում է. «Լուրջ փաստեր Վերջերս ձերբակալված և կալանավորված ալավերդցի Վահագն Աբգարյանի պաշտպան Հակոբ Ճարոյանը վստահեցնում է, որ առաջիկայում լուրջ փաստեր կհրապարակի, որով կարդարացնի իր պաշտպանյալին․
«Ժամանակ» թերթը գրում է. «2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի պաշտոնաթողության եւ նոր վարչապետի նշանակման հարցը շարունակում է Հայաստանում լինել կանխագուշակությունների, վերլուծությունների, անգամ գուցե գրազների առարկա: