Բաժիններ՝

«ՊՍԺ-ն կհաղթի Չեմպիոնների լիգան, և հուսով եմ՝ դա կանի ինձ հետ». Ունայի Էմերի

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին պատասխանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Ռեալի» հետ սպասվող հակամարտության մասին հարցին՝ կարծիք է հայտնել, որ փարիզյան ակումբը վաղ թե ուշ կհաղթի Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարը:

«Հենց այս պահին մենք ավելի լավ ենք պատրաստված, քան նախորդ տարի: Այս ակումբը կհաղթի Չեմպիոնների լիգան, և հուսով եմ՝ դա կանի ինձ հետ:

Մենք պետք է խաղանք աշխարհի լավագույն թիմի հետ: «Ռեալը» վերջին 4 տարիներում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, և նրանք ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում: Բայց մենք ավելի լավ ենք պատրաստված, քան առաջ»,- Էմերիին է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս