Բաժիններ՝

Սիցիլիայում ձերբակալել են ավելի քան 30 մաֆիականների, որոնք էքսկավատորով բանկոմատ են գողացել

Ավելի քան 30 ենթադրյալ մաֆիականներ են ձերբակալվել Սիցիլիայում, միաժամանակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի մի շարք խոշոր գործողություններ են անցկացվել Իտալիայի այլ քաղաքներում:

Այդ մասին հայտնել են տեղի իրավապահները: Սիցիլիայի Կատանիա քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է «Կոզա նոստրայի» հետ կապված Սանտանջելո կլանի 33 ներկայացուցիչների: Նրանց գործունեության հիմնական ոլորտը եղել են թմրանթյութերի շրջանառությունը, բռնաշորթությունը եւ կողոպուտները:

Նրանց վերագրվող հանցագործությունների թվում է բանկոմատի գողությունն էքսկավատորի կիրառմամբ: Ադրանո քաղաքի շրջանը, որտեղ գործել է մաֆիական խումբը, բաժանվել էր Սկալզիի «մրցակցող ֆիրմայի» հետ, որի հետ Սանտանջելոյի գերդաստանը բացահայտ դիմակայության երկար տարիներից հետո կարողացել է հաշտության համաձայնության գալ՝ պայմանավորվելով հանցավոր եկամուտների «արդարացի բաշխման» շուրջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031