«Խնդիրն ինչի՞ մասին է. մենք պետք է մի անգամ ֆունդամենտալ այդ խնդիրը լուծենք, մաքրենք և մաքուր էջից սկսենք»,- նկատեց Կ.Կարապետյանը` նշելով, որ կան տարիներով կուտակված պարտքեր, և պետք է առաջարկել ճկուն մեխանիզմներ, որ տույժ ու տուգանքներն էլ չգան:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը մեծ գումար է պարտք սնանկացած «Յունիֆիշ» ՍՊԸ-ին:
Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով:
Լաուրա Չանգլյանը որոնվում է որպես անհետ կորած։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հունվարի 17-ին` ժամը 16.00-ին, ոստիկանության ԱՎՎ Իջևանի անձնագրային բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է դիմել 1997 թ. ծնված Էրիկ Ա.-ն՝ Իջևան քաղաքի Նար-Դոսի փողոցի 2-րդ նրբանցքի հասցեներից մեկում որպես զորացրված հաշվառվելու համար, սակայն վերջինիս տվյալները հայտնաբերվել են հետախուզվող անձանց ցուցակում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համոզված է, որ իր երկրի ճնշման ներքո Հյուսիսային Կորեան վաղ թե ուշ հարկադրված կլինի բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ շարունակում է մնալ միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:
Լուսանկարում պատկերված տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց, որ նման տաք ձմեռներ հանրապետությունում դիտվել են 1963, 1966, 2010 թվականներին, երբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել մոտ 4-6 աստիճանով։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Գործող նախագահ Սերժ Սարգսյանը թվարկել է այն հատկությունները, որոնցով պետք է օժտված լինի հաջորդ նախագահը, որի գործառույթները ամրագրված են նոր Սահմանադրությամբ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատն ընդունել է Միացյալ Թագավորության տարածքում համաեվրոպական օրենսդրության չեղարկման օրինագծը:
Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «կեղծարար զանգվածային լրատվամիջոցների» համար իր հանպատրաստից «մրցանակի» «հաղթողների» ցուցակը։
Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնում հյուսիսկորեական խնդրի կարգավորմանը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական կյանքում հանելուկների պակաս երբեք չի զգացվում: Միշտ որեւէ քաղաքական կարեւոր իրադարձությունից առաջ քաղաքական ուժերը հնարավորիս մեծ ինտրիգ են ստեղծում իրենց, իրենց թեկնածուի, իրենց հետագա քայլերի շուրջ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հավանաբար առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետեւանքով աստիճանաբար կբարձրանան նաեւ բանկերի կողմից բիզնեսին եւ բնակչությանը տրվող վարկերի տոկոսները:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին նիստ է գումարել, որի օրակարգում Սիրիայի հյուսիսում Միացյալ Նահանգների կողմից քրդական ուժերից սահմանների անվտանգության ուժեր ստեղծելու հարցն էր:
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր տեղի ունենալիք ՀՀԿ ԳՄ նիստին հանրապետականներն անհամբեր են սպասում, նրանք կարծում են, որ վերջապես հայտնի կդառնա, թե ով է լինելու ՀՀ չորրորդ նախագահը:
Դերասան Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է Մոսկվայի իր թատրոնից:
«Փաստ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը մտավորականների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև հանրապետության ապագա նախագահի վերաբերյալ իր պատկերացումների մասին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արմավիրի, Բաղրամյանի, Թալինի, Արթիկի, Մարալիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
«Փաստ» օրաթերթը գրում է. «2017 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,1% գնաճ: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից:
Կրակով ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հունվարի 17-ին հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը ցանկություն ունի ապրիլին կրկին վերադառնալ էներգետիկայի նախարարի պաշտոնին:
«Փաստ» օրաթերթը զրուցել է քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատարան Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ երեկ շարունակեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը: Շարունակվեց վկաների հարցաքննությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած տարվա ամռանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայություն իրականացնող անձանց եւ, ընդհանրապես, անհատ տաքսու վարորդներին լիցենզիա տրամադրելուց հետո էլ վերահսկողության տակ պահելու մասին, այդպես էլ մնացել է անկատար:
«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, և հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձևավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին: