Թրամփը Ռուսաստանին մեղադրել է Հյուսիսային Կորեային օգնելու մեջ
Ռուսաստանը ոչ մի կերպ չի օգնում հյուսիսկորեական խնդրի կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ Մոսկվան նաեւ օժանդակություն է ցուցաբերում Փենյանին՝ խուսափելու ՄԱԿ-ի պատժամիջոցներից:
«Ռուսաստանը բնավ չի օգնում մեզ ԿԺԴՀ-ի հարցում: Ռուսաստանը նաեւ ի չիք է դարձնում այն, ինչով մեզ օգնում է Չինաստանը»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը եւ հավելել, որ այդ ամենը բերում է նրան, որ Փենյանն «օրեցօր» ավելի ու ավելի է մոտենում գործողության հեռահար շառավղով հրթիռի ստեղծմանը, որը կարող է հասնել ԱՄՆ-ի տարածքին:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «կարող է շատ բան անել» հյուսիսկորեական խնդրի լուծման համար, սակայն երկու պետությունների միջեւ հարաբերությունների ցածր մակարդակը, ինչպես նշել է Թրամփը, թույլ չի տալիս լուրջ հաջողությունների հասնել այդ հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա