Հ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել այլ պետությունների ու միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման օգտին:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իբրահիմ Համզաթը (նստավայրը՝ Թեհրան):
Հնդկաստանն իրականացրել է Agni-5 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հերթական փորձարկումը, որը կարող է միջուկային մարտալիցք կրել:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոց է տեղափոխվել ձախ ոտքի ցավի պատճառով:
Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի զոհերի մեջ հայեր և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան:
Կանադական տեխնոլոգիական SOTI ընկերությունը դադարեցրել է Թուրքիայում իր բոլոր ներդրումները։ Թուրքական Dunya.com համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ շուկայի մի շարք միջազգային հսկաներ մեկը մյուսի հետևից փակում են Թուրքիայի իրենց խանութներն ու դադարեցնում ապրանքանիշի գործունեությունը։
Ռուսաստանն անհրաժեշտ է համարում արագացնել թվային տնտեսության զարգացումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
«Մեր տաք հոսանքները Աֆրիկայի արևադարձային լայնություններից լուսադեմին կներթափանցեն Հայաստան»։
Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն։
Կառավարությունը հավանություն տվեց «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ սա տարիների աշխատանքի արդյունք է։
ՀՀ կառավարությունը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի` «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը:
Հունվարի 18-ին, ժամը 09:56-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուֆենկյան հյուրանոցի բակում 2017 թվականի սեպտեմբերին հրազենային վիրավորում ստացած Վահագն Աբգարյանը հունվարի 18-ին` ժամը 7:00-ի սահմաններում ձերբակալվել է:
Հայաստանը 2017-ին գրանցել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մի շարք հաջողություններ, սակայն, ունեցել է նաեւ խնդիրներ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան.
Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին անդրադարձավ նախագծերի լրացուցիչ քննարկման համար կառավարության անդամների կողմից մեկ կամ ավելի լրացուցիչ օրեր խնդրելու գործելաոճին:
2017 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 1210-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գործող ծաղկի վաճառքի սրահի դիմաց նույն քաղաքի բնակիչ, 1991թ. ծնված Վլադիմիր Դավթյանը համաքաղաքացի, 1978թ. ծնված Կամո Փիրուզյանին սպանելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից 8 անգամ կրակել է վերջինիս մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով Կամո Փիրուզյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Սյունիքի մարզում Սիսիան-Շաքի ավտոճանապարհին զինվորականներ տեղափոխող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից զինվորականներ չեն տուժել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեում առայժմ չեն մեկնաբանում երկրի արեւմուտքի ավտոճանապարհներից մեկում ավտոբուսի բռնկման պատճառները, ինչի հետեւանքով զոհվել են Ուզբեկստանի 52 քաղաքացիներ:
Հայաստանի կառավարությունը հերթական պետական գույքն է օտարում: Երևան քաղաքի Բուզանդ փողոց 1/3 հասցեում գտնվող շենքի թիվ 1 շինության 210.4 քառ. մետր և թիվ 2 շինության 103.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասից համապատասխանաբար 78.9537 քառ. մետր և 38.7249 քառ. մետր մակերեսներով բաժնային մաս համարվող հողամասերն ուղղակի վաճառքի ձևով կտրամադրվեն վարձակալ Հովհաննես Երանոսյանին:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահը գրություն է հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ փաստաբանների պալատի խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպում կազմակերպելու համար:
Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն պատմել է, թե ինչպես է կարողացել մրցաշրջանի ընթացքում վերականգնել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի վստահությունը:
«Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարաշինարարության ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց որակավորման փուլի, ինչի արդյունքում առաջանում են որոշակի խնդիրներ: Դրանց ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում լայնորեն կիրառվում է որակավորման ինստիտուտը»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Փենյանը կարող է իր տնօրինության տակ ունենալ 10-ից մինչեւ 20 միջուկային մարտագլխիկ:
«2017թ. վերջին շինարարության ոլորտում արձանագրվեց աճ, և առաջիկայում ակնկալում ենք տեմպերի ավելացում»,- այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով շինարարության ոլորտում վարչարարության խնդրին:
Թուրքերենը առաջիկայում կարող է հանվել Եվրոպայի խորհրդի աշխատանքային լեզուների շարքից։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hürriyet կայքի վերլուծաբան Գյուվեն Օզալփը։
Հունվարի 16-ին ամերիկյան «Freedom House» հետազոտական և իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է իր ամենամյա «Ազատությունն աշխարհում» զեկույցը։