Ղազախստանում 50-ից ավելի մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով
Ղազախստանում 52 մարդ է զոհվել Ակտյուբինսկի մարզի Սամարա- Շիմքենտ ավտոճանապարհին ավտոբուսի բռնկման հետեւանքով: Այդ մասին հայտնել է «Ղազինֆորմ» գործակալությունը՝ հղում անելով Ակտյուբինսկի մարզի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին:
«Նախնական տվյալներով՝ տուժել է 57 մարդ: 52 մարդ զոհվել է, հինգին հաջողվել է դուրս պրծնել այրվող ավտոբուսից: Ավտոբուսի բռնկումը տեղի է ունեցել Սամարա-Շիմքենտ ատվոմայրուղում՝ Կալիբայ ավանից 10 կմ, Աթոբայից 320 կմ հեռավորության վրա»,- ասված է ԶԼՄ-ի հաղորդագրության մեջ:
Հրդեհի վայր են ուղարկվել աղետների բժշկության կենտրոնի, Իրգիզի շրջանի հրշեջ ծառայության աշխատակիցներ: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտում օպերատիվ շտաբ է կազմակերպվել մարզի ակիմի տեղակալի ղեկավարությամբ, գործում է հոգեբանական ծառայության թեժ գիծը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: