Բաժիններ՝

Թիլերսոնն անխուսափելի է համարում բանակցություններն ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը համոզված է, որ իր երկրի ճնշման ներքո Հյուսիսային Կորեան վաղ թե ուշ հարկադրված կլինի բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների հետ։

Սթենֆորդի համալսարանում ունեցած ելույթում նա պարզաբանել է, որ ԿԺԴՀ-ին դրան է մղում ծանր տնտեսական դրությունը, երկրում պարենամթերքի ու վառելիքի խիստ անբավարարությունը:

Այդուամենայնիվ, դիվանագետի խոսքով, ԱՄՆ-ը մտադիր չէ արագացնել իրադարձությունները:

«Կիմ Չեն Ընը պետք է ինձ ասի, որ բանակցություններ է ցանկանում, բայց մենք չենք պատրաստվում նրան շտապեցնել»,- հայտարարել է Թիլերսոնը: Ընդսմին նա հայտնել է, որ ԱՄՆ-ն համագործակցություն է ակնկալում Չինաստանի հետ, որը պետք է համոզի ԿԺԴՀ-ին՝ դադարեցնելու հրթիռամիջուկային ծրագիրը:

Պետքարտուղարի խոսքով՝ Պեկինն իրազեկված է, որ հակառակ դեպքում հնարավոր է հակամարտության ուժային լուծումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031