«Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Քանի որ ապրիլին ընդամենը 2,5 ամիս է մնացել, և հենց ապրիլին է տեղի ունենալու նոր կառավարության ձևավորումը, որոշ մարդիկ փորձում են իրենց համար տեղ ապահովել այդ կառավարության կազմում, իսկ որոշներն էլ ձգտում են չկորցնել այն, ինչ ունեն այս պահին:

Նախկին նախարար և ներկայիս պատգամավոր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երազում է մշակույթի նախարար դառնալու մասին:

Ասում են՝ Աղվան Վարդանյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելուց և մի որոշ ժամանակ աշխատելուց հետո մտերմիկ շրջապատում խոսելով նախարարի աշխատանքի մասին՝ ասել է.

«Նախարարը մի այնպիսի պաշտոն է, որ ինչին կպնում ես, փող է դուրս գալիս:  Նույնիսկ սեղանիդ փոշին, որ ուզում ես թևով սրբես, գետնին թափես, հավաքում ես՝ վերջում տեսնում ես մի կապ կանաչ է, ու գետնին լցնելու տեղը գցում ես դարակդ»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031