Բաժիններ՝

Թիլերսոնը նշել է Սիրիայում ԱՄՆ-ի գլխավոր նպատակները

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը նշել է Սիրիայում Միացյալ Նահանգների հինգ գլխավոր նպատակները։

Կալիֆոռնիայում ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում, պետքարտուղարը հայտնել է այն հինգ նպատակները, որոնց ԱՄՆ- ցանկանում է հասնել Սիրիայում՝ ԴԱԻՇ-ի լիակատար պարտությունը, հակամարտության լուծումը Ժնեւի գործընթացի շրջանակներում ՄԱԿ-ի հովանու ներքո, Իրանի ազդեցության նվազեցումը, փախստականների կամավոր վերադարձի համար պայմաանների ստեղծումը եւ երկիրը զանգվածային բնաջնջման զենքից ազատելը:

«Թրամփի վարչակազմը նոր ռազմավարություն է իրագործում այդ նպատակներին հասնելու համար: Այն միտված է դիվանագիտական գործողությունների զգալի ընդլայնմանը շարունակվող ռազմական հաջողությունների կապակցությամբ»,- հայտարարել է նա:

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը կպահպանի ռազմական ներկայությունը Սիրիայում, որպեսզի ԴԱԻՇ-ը վերստին չհայտնվի: «ԱՄՆ-ի ազգային շահերի համար կարեւոր է պահպանել ռազմական ու դիվանագիտական ներկայությունը Սիրիայում, որպեսզի օգնի ավարտել հակամարտությունը երկրում»,- ընդգծել է նա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս