 
                        Թրամփը «կեղծարար ԶԼՄ-ների» վարկանիշ է հրապարակել
 
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է «կեղծարար զանգվածային լրատվամիջոցների» համար իր հանպատրաստից «մրցանակի» «հաղթողների» ցուցակը: Այս տեղեկատվությունը հունվարի 17-ին հրապարակվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության կայքում։
Թրամփը «կեղծարար ԶԼՄ-ների» վարկանիշում ներառել է The New York Times եւ Washington Post թերթերի, ABC եւ CNN հեռուստաալիքների, Time եւ Newsweek հանդեսների նյութերը: CNN հեռուստաընկերության սյուժեները Թրամփի ցուցակում ստացել են տասնմեկ տեղերից չորսը:
Վարկանիշի վերջին՝ տասնմեկերորդ կետում Թրամփը զետեղել է Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի շուրջ սկանդալը: «Եվ վերջինը, բայց ոչ պակաս կարեւորը. «Ռուսաստանի հետ նախահամաձայնությու՛նը»: Ռուսաստանի հետ նախահամաձայնությունը, թերեւս, մեծագույն խաբեություն է՝ ստեղծված ամերիկացի ժողովրդի համար: Նախահամաձայնություն գոյություն չունի՛»,- ասված է տեքստում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        