Բաժիններ՝

«Եթե չլիներ իմ ընտանիքը՝ ես չէի տեղափոխվի «Բարսելոնա»». Կոուտինիո

Կատալոնական «Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինիոն պատմել է կատալոնական ակումբ տեղափոխության մասին:

«Եթե չլիներ իմ ընտանիքը՝ ես չէի տեղափոխվի  «Բարսելոնա»: Ներկայացման ժամանակ ես տեսա, որ նրանք շատ երջանիկ էին: Երբ ինձ տվեցին ակումբի մարզաշապիկը, նրանք ցնծում էին: Նրանք շատ կարևոր են ինձ համար:

Ֆուտբոլն ինձ համար ամենից կարևորն է: Ֆուտբոլի շնորհիվ ես հիմա կարող եմ ապրել ապահով երկրում և օգնել իմ ընտանիքին, ինչն ինձ համար ամենից կարևորն է:

Ես ապրել եմ Բարսելոնայում գրեթե 5 ամիս: Այն ժամանակ ես խաղում էի «Էսպանյոլում»: Սա հրաշալի քաղաք է:

Ես շատ ուրախ եմ կրկին Սուարեսի հետ խաղալու համար: Մենք լավ ընկերներ ենք: Ես լավ խոսում եմ իսպաներեն և հասկանում եմ իսպաներեն Սուարեսի շնորհիվ»,-  ասել է Կոուտինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031