Բաժիններ՝

«Բարսելոնան» պատրաստ է վճարել Անտուան Գրիզմանին երկրորդ աշխատավարձը թիմում

Ավելի շատ միայն Լեո Մեսսիինն է: «Բարսելոնան» միջոցներ է փնտրում «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին ձեռք բերելու համար: Կատալոնական ակումբը պատրաստ է վճարել ֆրանսիացուն երկրորդ աշխատավարձը թիմում:

Խոսքը 5-ամյա պայմանագրի մասին է՝ այնքան աշխատավարձով, որքան վաստակում է «կապտանռնագույնների» հարձակվող Լուիս Սուարեսը, ումից ավելի ստանում է միայն Լիոնել Մեսսին: «Բարսելոնան» կփորձի իրականացնել գործարքն ամռանը՝ հարձակվողի համար վճարելով 100 մլն եվրո հրաժարագինը:

Ըստ Cadena SER-ի տեղեկության՝ շփումները կատալոնացիների և ֆրանսիացու միջև բավականին առաջ են շարժվել:  Ընթացիկ մրցաշրջանում Անտուան Գրիզմանն անցկացրած 22 խաղերում դարձել է 8 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031