Թրամփը և Կոնգրեսի երկու կուսակցությունները համաձայնել են ներգաղթի բարեփոխում իրականացնել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների առաջնորդները համաձայնության են եկել ներգաղթի բարենորոգում իրականացնելու հարցում: Այդ մասին ասված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հենց նոր ավարտեց ներգաղթի բարենորոգմանը նվիրված հաջող հանդիպումը Կոնգրեսի զույգ պալատների երկու կուսակցությունների հետ: Հանդիպման այն մասի ժամանակ, որը տեղի է ունեցել դռնփակ, նրանք համաձայնության են հասել օրենսդրության մշակման համար բանակցություններ անցկացնելու շուրջը, որը թույլ կտա բարձր գերակայության չորս բնագավառներում կենսականորեն անհրաժեշտ բարենորոգումներ իրականացնել»,- ասել է Սանդերսը:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է սահմանների անվտանգության ապահովմանը, ԱՄՆ-ում օտարերկրացիների հեռավոր ազգականների «շղթայական միգրացիային» վերջ դնելուն եւ այցագրային վիճակախաղի դադարեցմանը, որով տարեկան ԱՄՆ է ժամանում 55 հազար միգրանտ: Նաեւ կարծարծվի այն օտարերկրացիների արտաքսման հնարավոր հետաձգումը, որոնք անօրինականորեն ԱՄՆ են ժամանել մանուկ հասակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: