Բաժիններ՝

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը պաշտպանեց հակակառավարական ելույթները Իրանում

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել հաջակցություն Իրանում տեղի ունեցած հակակառավարական ելույթների: Դրանում, մասնավորապես, ասված է, որ օրենսդիրները «կանգնած են իրանական ժողովրդի կողմում, որը ներգրավված է ռեպրեսիվ կոռումպացված ռեժիմի դեմ օրինական բողոքի ակցիաներում», ինչպես նաեւ դատապարտում են Իրանի կառավարության կողմից «իրանական ժողովրդի իրավունքի լուրջ խախտումները»։

Փաստաթուղթը կոչ է անում նախագահ Դոնալդ Թրամփին՝ նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի իշխանությունների դեմ մարդու իրավունքների խախտման համար: «Մենք կանգնած ենք իրանական ժողովրի կողմում, եւ պետք է բացատրենք, որ նա չէ պատժամիջոցների օբյեկտը: ԱՄՆ-ի պատժամիջոցներն ուղղված են ռեպրեսիվ ու իրադրությունն ապակայունացնող ռեժիմի, այլ ոչ թե երկրի ժողովրդի դեմ»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Էդ Ռոյսը:

Մինչդեռ ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցները դեմ են Իրանի գործերին Միացյալ Նահանգների միջամտությանը: Այսպես, Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելն ավելի վաղ հայտարարել է թե Բեռլինը չպետք է հետեւի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, ով պահանջում է, որ համաշխարհային հանրակցությունը հանդես գա Իրանում իշխանափոխության օգտին: Նա ընդգծել է, որ Գերմանիան, ինչպես եւ Ֆրանսիան, «դեմ են Իրանում ներքին հակամարտությունների հետ կապված հարցերի շուրջ մեքենայություններ անելու փորձերին»:

ՄԱԿ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Վաշինգտոնի նախաձեռնությամբ գումարված նիստում, որը նվիրված էր Իրանի իրադրությանը, հայտարարել է, որ իրանցիների հակակառավարական ելույթները «սպառնալիք չեն ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Նա նշել է, որ «Իրանում փոփոխությունները պետք է դառնան ոչ թե արտաքին ներգործության, այլ իրանական ժողովրդի աշխատանքի արդյունքը» եւ որ «չի կարելի մեքենայություններ թույլ տալ Իրանի այդ ճգնաժամի կապակցությամբ», հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս