Բաժիններ՝

Թուրքիայի բանտերից մեկում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել

Թուրքիայի Ադըյաման քաղաքի բանտում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել, ինչի հետևանքով 98 կալանավոր տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Բաց ռեժիմի բանտում հունվարի 9-ի կեսօրին միջատների դեմ ախտահանում է իրականացվել, ինչից հետո արդեն երեկոյան ժամերին բանտարկյալներից շատերի մոտ սկսվել է գլխապտույտ և սրտխառնոց:

Արդյունքում կալանավորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս