Բաժիններ՝

Հայտարարվել են BAFTA մրցանակի անվանակարգորդները

Գիլիերմո դել Տորոյի «Ջրի ձեւը» մելոդրաման առաջատարն է դարձել Կինոյի եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակի անվանակարգերի թվով։

Ռազմական լաբորատորիայի հավաքարարի եւ մուտանտի մասին ֆենթեզին հավակնում է 12 արձանիկների, այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգերում:

«Ոսկե գլոբուս» մրցանակի հաղթահերոսը՝ «Երեք գովազդային վահանակ՝ Էբբինգի սահմանին, Միսսուրի» ֆիլմը, ներկայացված է 9 անվանակարգերում, ներառյալ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն բրիտանական ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի» եւ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգերը: Բացի այդ, 9 պարգեւի, ներառյալ «Լավագույն ֆիլմը» եւ «Լավագույն բրիտանական ֆիլմը», հավակնում է «Մութ ժամանակներ» կինոնկարը, որտեղ Ուինսթոն Չերչիլի դերակատարը Հերի Օլդմենն է:

Նա BAFTA-ի համար կպայքարի «Լավագույն դերասան» անվանակարգում: «Ածելու վրայով վազողը» եւ «Դյունքերք» ֆիլմերը ներկայացված են 8 անվանակարգերում: Պարգեւների հանձնումը տեղի կունենա փետրվարի 18-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս