Տորթ՝ առանց ալյուրի, շաքարի և մարգարինի
Համեղ ուտելն ու չգիրանալը կարող են համադրելի լինել, եթե ճիշտ սնունդ օգտագործեք։ Fithacker.ru-ն ներկայացրել է տորթի բաղադրատոմս, որը պատրաստվում է առանց ալյուրի, շաքարի և մարգարինի օգտագործման։
Բաղադրիչներ
- 250 գրամ սև շոկոլադ՝ կակաոյի՝ 70 և ավելի տոկոս պարունակությամբ
- 5 մեծ ձու
- աղ։
Ինչպես պատրաստել
Ջեռոցը տաքացրեք 250 աստիճան։
Շոկոլադի 2/3-րդը մանրացրեք, հալեցրեք շոգու վրա։
Սպիտակուցն առնաձնացրեք դեղնուցից։ Դեղնուցը հարեք, խառնեք հալեցրած շոկոլադին։
Սպիտակուցը խառնեք մի պտղունց աղի հետ, ավելացրեք շոկոլադին։
Տարայի վրա թուղթ փռեք, վրա քսեք բուսական յուղ կամ կարագ։ Շոկոլադե խառնուրդը լրեք դրա վրա, թխեք 8 րոպե։ Սառեցրեք, գիշերը թողեք սառնարանում։
Մնացած շոկոլադը հալեցրեք, լցրեք տորթի վրա, 10 րոպեով դրեք սառնարանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը