Բաժիններ՝

Անոմալ ցրտեր ԱՄՆ-ում և Կանադայում

ԱՄՆ-ի արեւելյան ծովափին ռեկորդային ցուրտ եղանակ է հաստատվել: Տեսանյութի կադրերում երեւում են, թե ինչ տեսք ունեն ամերիկյան քաղաքները ձնատեղումից հետո։

Էքստրեմալ եղանակի պատճառով 19 մարդ է զոհվել ԱՄՆ-ում, եւս երկու հոգի՝ Կանադայում: Ինչպես հայտնել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի մի քանի շրջաններում, ինչպես սպասվում է, ջերմաստիճանը կարող է ընկնել մինչեւ մինուս 29 աստիճան:

Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում ուժգին քամու պատճառով առանց էլեկտրականության են մնացել տասնյակ հազարավոր մարդիկ: Փոթորկալի հսկայական ալիքները հեղեղել են Նոր Անգլիայի (ամերիկյան տարածաշրջան, որի մեջ մտնում են Քոննեքթիքութի, Մենի, Մասաչուսեթսի, Նյու Հեմփշիրի, Ռոդ Այլենդի եւ Վերմոնթի նահանգները) ծովափի մի քանի շրջաններ: Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն, առաջիկա օրերին ջերմաստիճանը կշարունակի նվազել արկտիկական ցուրտ հոսանքի պատճառով, որը շարժվում է դեպի ԱՄՆ-ի ատլանտյան ծովափ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս