Բաժիններ՝

Հունաստանը Թուրքիայի ճնշումների ներքո չեղարկել է թուրք զինվորականին ապաստան տալու վերաբերյալ որոշումը

Աթենքի վերաքննիչ դատարանը չեղարկել է Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի գիշերը ուղղաթիռով Հունաստան փախած, այնուհետև այդ երկրից ապաստան խնդրած զինվորական Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տալու որոշումը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հունաստանի ապաստանի հանձնաժողովը Սուլեյման Օզքայնաքչըին ապաստան տրամադրելու խնդրանքը բավարարել էր դեկտեմբերի 30-ին, սակայն Թուրքիայի պահանջով Հունաստանի կառավարությունը բողոքարկել էր այդ որոշումը:

Դատարանի որոշումից հետո Սուլեյման Օզքայնաքչըն ընթացող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031