Բաժիններ՝

«Ռեալը» մտադիր է գնել Ազարին և Կուրտուային և վաճառել Բենզեմային

Մադիդյան ակումբը հստակեցրել է հաջորդ մրցաշրջանի կադրային քաղաքականությունը: Իսպանացի հեղինակավոր լրագրող Գիլիեմ Բալագեն նշել է այն ֆուտբոլիստներին, որոնց «Ռեալը» կփորձի ձեռք բերել հաջորդ մրցաշրջանում:

Բալագեն հաղորդում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր տրանսֆերային նպատակները հանդիսանում են «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը և դարպասապահ Տիբո Կուրտուան:

Բացի այդ, «Ռեալը» մտադիր չէ հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին ձեռք բերելու գաղափարից, սակայն այստեղ մեծ դեր կխաղա ֆինանսական հարցը և այն փաստը, որ «Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևիի հետ միշտ դժվար է բանակցություններ վարել:

Ինչ վերաբերում է մադրիդցիների հիմնական հարձակվող Քարիմ Բենզեմային, ապա «սերուցքայինները» մտադիր են նրան վաճառել, քանի որ ֆուտբոլիստը վերջնականապես կորցրել է ակումբի երկրպագուների աջակցությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031