Հռոմի պապը կանանց թույլատրել է երեխաներին կրծքով կերակրել Սիքստինյան կապելլայում
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կանանց հորդորել է չամաչել Սիքսիտինյան կապելլայում երեխաներին կրծքով կերակրելուց: Այս հայտարարությունը, ինչպես հայտնել է La Stampa-ն, քահանայապետն արել է մկրտության ծեսի ժամանակ։
Նշվում է, որ հունվարի 7-ին Ֆրանցիսկոս պապը 34 մանկիկների մկրտության ծես է անցկացրել Սիքստինյան կապելլայում: Ծեսի ժամանակ քահանայապետը ծնողներին հորդորել է հավատը փոխանցել «սիրո լեզվով, որն այնքան դուր է գալիս Հիսուսին»: Նաեւ Ֆրանցիսկոսը կանանց ասել է, որ նրանք կարող են երեխաներին կրծքով կերակրել կապելլայում:
«Եթե նրանք սկսում են լաց լինել, եթե հանգիստ չեն կամ նրանց համար շոգ է, կամ քաղցած են, նրանց կերակրեք կրծքով եւ մի երկյուղեք, չէ որ դա նույնպես սիրո լեզու է»,- հայտարարել է քահանայապետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: