Բաժիններ՝

Պատրաստեք ցածր կալորիականությամբ զեֆիր

Այս բաղադրությամբ պատրաստվող զեֆիրի 100 գրամն ընդամենը 80 կիլոկալորիա է պարունակում։ Այն շատ համեղ է, բայց նաև չի նպաստում ավելորդ քաշի առաջացմանը։ Fithacker.ru-ն ներկայացրել է զեֆիրի պատրաստման բաղադրատոմսը։

Բաղադրիչներ

  • 1 լիտր կեֆիր
  • ¾ բաժակ թթվասեր
  • 1 բաժակ շաքար
  • 2 ճաշի գդալ ժելատին
  • 2 բաժակ ջուր
  • կես տուփ վանիլին։

Պատրաստման եղանակը

Ժելատինը 30-40 րոպե թրջեք տաք ջրով, դրեք մարմանդ կրակին, անընդհատ խառնեք, մինչև ջուրը եռա։ Անջատեք կրակը, թողեք հավասարվի սենյակային ջերմաստիճանին։

Խառնեք կեֆիրը, թթվասերը, վանիլինը հարիչի օգնությամբ՝ մոտ 5-6 րոպե։ Շարունակելով խառնել՝ փոքր քանակով ավելացրեք ժելատինը։

Լցրեք տարայի մեջ, 3-6 ժամ թողեք սառնարանում։

Սառելուց հետո կարող եք այն կտրատել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031