Բաժիններ՝

Հայաստանում մարտի 31-­ից ապրիլի 1­-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-­7 աստիճանով

Հայաստանի տարածքում մարտի 31-­ի գիշերը, ապրիլի 3­-ի ցերեկը և 4­-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Մարտի 31-­ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1­-2­-ը շրջանների զգալի մասում, 3-­ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15­-20 մ/վ: Քամին հյուսիս­արևմտյան հատվածում կլինի 3­8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-­ից ապրիլի 1-ը կնվազի 5­-7 աստիճանով, 3­-4-­ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում մարտի 31-­ի գիշերը, ապրիլի 3-4-­ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 31-­ին՝ կեսօրից հետո, ապրիլի 1-­2­-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս