Վթար Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհին. կա տուժած

Մարտի 30-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի՝ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Պարզվել է, որ Մարգարա գյուղ տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Infiniti QX4» մակնիշի 30 SS 130 պետհամարանիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Կ. Մ.) ավտոմեքենան և «Laz» մակնիշի 28 OU 590 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Տ.) ավտոբուսը:

Փրկարարներն «Infiniti QX4» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Մ.-ին, ով հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատվել են բավարար: Փրկարարներն փակել են ավոմեքենաների գազի բալոների փակաները, հոսանքազրկել ավտոմեքենաները և իրականացվել է ճանապարհի լվացում:

Տեսանյութեր

Լրահոս