Ֆրանսիայի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը տնտեսության հարցում Ֆրանսիայի համար կանխատեսում է Հունաստանի ճակատագիրը:
«Չեք պատկերացնի՝ մեր տանն ինչ վիշտ էր, ինչ գոռում-գոչյուն հանեց խեղճ կինը, ու անընդհատ ասում էր՝ ամա՜ն, ես գիտեմ, թե Աշոտիս նոր տուն կբերեն, ես մինչև հիմա չէի պատկերացնում, որ որդիս չկա, հիմա Գոռի մահով նոր զգում եմ, թե ինչ եմ կորցրել ու ոնց եմ դիմացել»,- ասաց նա։
«Իհարկե, ունենք դեղագործական արտադրություններ, որոնք զբաղվում են այլ գործառույթներով, սակայն փաթեթավորման այսպիսի արտադրություն դեռ չի եղել: Հուսով եմ, որ նման արտադրությունները կզարգանան»,- նշեց նախարարը:
Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, ապրիլի 3-ի ցերեկը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Թուրքը հույս ունի, որ մենք ա՛յ տենց իրար կարող է բախվենք, նույնիսկ զենքի հասնի: Հույս ունի՝ մենք ինքներս մեր հարցերը լուծենք, հետո ինքն օգտվի»,- նշեց Վ. Վարդանովը՝ նկատելով, որ ամեն ինչ մեզնից է կախված:
«Մեր հայ գործընկերների կողմից տարվել է մեծ աշխատանք Ընտրական օրենսգիրքը լավագույնս մշակելու ուղղությամբ, որն ընդունվել է քաղաքական ուժերի համընդհանուր համաձայնությամբ, այսինքն այն ընդհանուր համաձայնեցված փաստաթուղթ է: Հույս ունենք, որ ընտրությունները բոլոր ուժերի համար կանցնեն լավ և ի շահ ժողովրդի: Վստահ ենք, որ քաղաքական կուսակցություններից որևէ մեկի մոտ կասկածներ չեն լինի ընտրությունների արդյունքների վերաբերյալ»:
Ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
«Որոշակի գումար ծախսվել է նաեւ կամավորների ընտանիքներին փոխհատուցումների տրամադրման ուղղությամբ: Պետք է նշել, որ այս աշխատանքներում ծախսվել են ոչ միայն հատուկ հաշվեհամարին ստացված գումարները, այլեւ կառավարութան եւ ռազմական բյուջեի հաշվին բավական մեծ ծախսեր են կատարվել պաշտպանական համակարգերի բարեավման ուղղությամբ»,-ասաց նա:
«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում համանախագահները լիովին համաձայնեցին Հայաստանի առաջարկած մոտեցումներին, նույնիսկ Ադրբեջանը համաձայնեց, բայց, վերադառնալով Բաքու, հրաժարվեց դրանից: Ինչո՞ւ: Որովհետև դա իր մարտավարությունն է»,- ասաց Վ.Հարությունյանը:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը մարտի 31-ին ներկա է գտնվել Խորենացի փողոցում (Գում-ի հարակից տարածքում) նորովի կառուցված՝ ԱՁ Ազիզ Շաբաբյանին պատկանող մսի վաճառքի տաղավարի բացմանը, որը համապատասխանում է մսի շուկայահանմանը ներկայացվող բոլոր պահանջներին:
«Մեզ համար դրանք վատ լուրեր են, բայց պատրաստ ենք խաղալու: Բոլորս պետք պատասխանատվությունը մեզ վրա վերցնեն, օգնենք թիմին հաղթել»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Նարեկ Մալխասյանն ապրիլի 1-ին դարձել է 21 տարեկան: ՀՀ Նախագահի հրամանագրով նա պարգևատրվել էր «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Արիության համար» մեդալով։ Նարեկը Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից է։
«Անցած տարվա չարագուշակ ապրիլից հետո եկել է այսօրվա ապրիլը և շուտով գնում ենք դեպի ապրիլի 24` հիշելու ոչ միայն մեր նահատակներին, այլ նաև մեր զոհված քաջորդիներին»,-ասաց Տ. Մանսուրյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունել է Միջին Արեւելքի քրիստոնեության զորակցության ֆրանսիական կազմակերպությունը ներկայացնող պատվիրակությունը, որում ընդգրկված են Լիբանանի, Սիրիայի եւ Իրաքի գրասենյակների ներկայացուցիչները:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հաղորդմամբ` թուրքական զորքերը կշարունակեն մնալ Սիրիայի տարածքում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի և Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի մոտեցումները միջազգային հարաբերություններին շատ նման են:
«Ի պատասխան ուժ կիրառելու Ադրբեջանի շարունակական սպառնալիքներին` միջազգային հանրությունը հստակ զգուշացնում է, որ դա չի հանդուրժվի։ Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը»։
«Իրականությունը շատ է տարբերվում ներկայիս պաշտոնական վարկածից: Եվ շատ նման է PR քայլի», – Aysor.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Հայկ Ալումյանը, ով ներկայացնում է այդ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով անցնող Արթուր Այվազյանի՝ «Մանախ» մականունով, շահերը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, ով մարտի 31-ին Էդիրնեի բանտում հացադուլ էր սկսել, դադարեցրել է այն:
Մարտի 31-ին, ժամը 15.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1987 թ. ծնված Մարինե Պ.-ն, 2011 թ. ծնված Ռազմիկ Գ.-ն և 2015 թ. ծնված Դավիթ Գ.-ն:
Հայ քաղաքական ավանդակ երեք կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ի, ՌԱԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչներից բաղկացած պատովիրակությունն, այցելել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին եւ նրա հետ քննարկել Հայոց Ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները:
Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:
«Լարվածության խոշոր բռնկումից մեկ տարի անց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը նորից վտանգի առջև է կանգնել։
Մենք խաղաղության կողմնակից ենք, հասկանում ենք խաղաղության արժեքը, բայց նաեւ հասկանում ենք, որ ինքներս պետք է մեր խաղաղ կյանքը երաշխավորենք, մեր անվտանգությունը երաշխավորենք։
«Մենք շարունակաբար փորձելու ենք հարկային և մաքսային համակարգերը համապատասխանեցնել ժամանակակից չափանիշներին, միաժամանակ փոխվելու պատրաստակամություն ենք ակնկալում բիզնեսից՝ աշխատելու քաղաքակիրթ բիզնես սկզբունքներով»։
Երևանում ապրիլի 1-ին կբացվի «Թուֆենքչի գրուպ» գործարանը, որը կզբաղվի բարձրորակ դեղագործական արտադրանքի թողարկմամբ:
Մենք հաշվի ենք առնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի վերջին հայտարարությունները և լիակատար աջակցություն ենք հայտնել հրադադարի համաձայնագիրը խաթարող ցանակացած քայլից զերծ մնալու կողմերին ուղղված կոչին:
«Մենք պետք է ավելի մեծ աշխատանքներ տանենք մեր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելու համար բուն խնդիրն ու դրա առանձնահատկությունները։ Այս աշխատանքները, կարծում եմ, թե՛ Հայաստանում և, թե՛ Արցախում ավելի ինտենսիվ կատարվում են»,-նկատեց Մելիքյանը։
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պահպանել է դիրքերը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
Ի կատարումն ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության նախորդ օրը, լիազոր մարմինը հրապարակում է ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, հաշվառում չունեցող ընտրողների, ընտրական տեղամասեր գործուղվող ոստիկանության ծառայողների, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում գտնվող ընտրողների ընդհանուր թիվը: